12/04/2014 09:48
Հայաստանի` ԵԽԽՎ-ն լքելու հավանականությունը 0 տոկոս է
ԵԽԽՎ նախօրեին ընդունված բանաձևի համաձայն՝ ՌԴ պատվիրակությունը զրկվել է ձայնի իրավունքից, ինչի պատճառով ռուս պատգամավորներն, ի նշան բողոքի, լքել են ԵԽԽՎ-ն: Տեսակետ կա, որ տեղի ունեցածը, թերևս, իր անդրադարձը կունենա նաև հայաստանյան պատվիրակության վրա. չի բացառվում, որ ՌԴ-ն, օգտագործելով իր լծակները, Հայաստանին ստիպի ԵԽԽՎ-ում դեմարշներ անել:
«Ժողովուրդի» թղթակիցը ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանին հարցրել է հնարավոր է՝ ԵԽԽՎ-ից ՌԴ դուրս գալուց հետո նաև Հայաստանը լքի այդ կառույցը, որքանո՞վ է հավանական այս տարբերակը։ «Հավանականությունը զրո տոկոս է: Բացառում եմ»,- թերթի թղթակցին ասել է Դ. Հարությունյանը: