14/04/2014 11:14
Անհայտ անձինք փորձել են մտնել Շումախերի հիվանդասենյակ
Գրենոբլի հիվանդանոցում, որտեղ այս պահին գտնվում է ավտոարշավորդ Միխեյիլ Շումախերը, տհաճ միջադեպ է գրանցվել: Անհայտ անձինք փորձել են ներխուժել ավտոարշավորդի հիվանդասենյակ: Այս մասին գրում է Bild.de-ն՝ հղում անելով իր աղբյուրներին:
Նրանց խոսքով՝ անհայտ անձինք, հավանաբար, կլինիկայի մյուս հիվանդներից մեկի ազգականներն են եղել: Նրանք ցանկացել են մտնել Շումախերի հիվանդասենյակ՝ նրան լուսանկարելու համար:
Նշենք, որ հիվանդանոց տեղափոխվելուց երկու օր անց քահանայի շորերով տղամարդը փորձել էր մտնել Շումախերի սենյակ, սակայն նրան թույլ չեն տվել հիվանդանոցի անվտանգության աշխատակիցները:
Հիշեցնենք, որ Շումախերը վնասվածք է ստացել նախորդ տարվա դեկտեմբերի 29-ին՝ Ալպերում, դահուկներով սահելիս նա ընկել է ու վնասել գլուխը:
Նախորդող հրապարակումներ՝ Միխայիլ Շումախերը բացել է աչքերը