«Հին Էրիվանի» սեփականատեր. Ես սպառնալիքներով նամակ եմ ստացել

14/04/2014 16:40

«Հին Էրիվանի» սեփականատեր. Ես սպառնալիքներով նամակ եմ ստացել


«Հին Էրիվան» ռեստորանի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանն ապրիլի 11-ին նամակ է ստացել «Յունիբանկից», որտեղ ակնարկվել է իրենց վեճի ներկայիս ձևաչափից դուրս գալու հնարավորության մասին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ռեստորանի սեփականատերը:

«2014 թ. մարտի 30-ին ինձանից հարզացրույց է վերցնում «Ռեգնում» գործակալությունը, որից հետո բանկի կողմից հիստերիկ ձևաչափ է սկսվում, ես չեմ կարող դա այլ կերպ բնութագրել: Մենք ստանում ենք նամակ, այն գրված է ճահճի մեջ գտնվող մարդու կողմից, շատ ամբիցիոզ, էթիկայի չափերն անցած, անձնական վիրավորանքների մակարդակի, որում ինձ հորդորում են դադարեցնել իմ գործողությունները, քանզի իմ հանդեպ կտեսնեն ոչ այլ ինչ, եթե ոչ հաշվեհարդար: Նամակում, մասնավորապես, ասված է, որ բանկը չի կարող տուժողի դերում լինել բոլոր առումներով և այնպիսի կետադրական նշաններ են դրված, որոնք թույլ են տալիս մտածելու, որ իրենք անցնում են այլ ձևաչափի: Նամակում գրված է՝ իմ ասվածավախությունը ցուցադրական է: Ես քրիստոնյա եմ, հարգում եմ իմ եկեղեցին, և ում կողքին էլ կլինեմ, եկեղեցու կողքից անցնելիս խաչակնքվում եմ և դրանով հպարտանում եմ, իսկ այն մարդիկ, ովքեր այս նամակը գրել են, վստահ եմ, որ եկեղեցի մտնելու բարոյական իրավունք չունեն, իրենք չգիտեմ ինչ հավատի են ծառայում, համենյանդեպս, եթե մարդ արտահայտում է իր հավատը առ Աստված, դրան չի կարելի ծաղրանքով վերաբերվել: Նամակում ինձ հորդորում են տղամարդուն վայել կերպով վարձահատույց լինել: Ես չեմ հասկանում՝ ի՞նչ է նշանակում տղամարդուն վայել կերպով: Ինձ հրավիրում են դուելի՞, ձևաչափից դուրս գալո՞ւ, ես հայտարարել եմ, որ ընտրել եմ օրինական ճանապարհը, իսկ եթե ինչ-որ մեկը կասկածում է իմ տղամարդկային վերաբերմունքին, ես կասկածում եմ իրենց ողջ վերաբերմունքին, որովհետև հարցի տղամարդային լուծումը ավելի շատ իրենց է խորթ»,-ասաց նա, նշելով, որ նամակը կարդալիս տպավորություն է ստեղծվում, որ այն գրված է ճահճի մեջ գտնվող մարդու կողմից:

Մ. Տեր-Առաքելյանը նշեց, որ իր կինը, ով «Հին Էրիվան» ռեստորանի համասեփականատերն է և ՌԴ քաղաքացի, նամակ է գրել ՌԴ նախագահին, վարչապետին, խնդրելով, որ այս հարցը վերցնեն իրենց ուշադրության տակ, որ «վերջապես կարողնանք հարցը լուծել արդարության սկզբունքներով»:

Բանախոսը, ներկայացնելով «Յունիբանկի» հետ իրենց հակասությունը ասաց. «Հին էրիվան հոլդինգը» ֆինանսավորվել է «Յունիբանկ» ՓԲԸ-ի կողմից 2007թ., մինչ այդ մենք աշխատել էին «Անելիք» բանկի հետ, և 2007 թ. անձամբ ես «Յունիբանկի» սեփականատիրոջից՝ Գագիկ Զաքարյանից շատ բարենպաստ առաջարկ եմ ստացել և վերաֆինանսավորման արդյունքում տեղափոխվել եմ այդ բանկ: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այնուհետև 2 տարվա ընթացքում մենք ոչ մի օր, ոչ մի ժամ ժամկետանց չենք ունեցել: 2009 թ. ինձ իմ խնդրանքով տրամադրվել է արտոնյալ ժամանակաշրջան՝ հաշվի առնելով ֆինանսատնտեսական ճգնաժամը: Ես ինքս եմ դիմել բանկին, և 2009 թ. մայիսի 25-ին կնքվել է մեր միջև 2 համաձայնագիր, քանզի վարկը եղել է 2 տարբեր համաձայնագրերով՝ մեկը տրվել է 2007 թ., մյուսը՝ 2008 թ.: 2009 թ. մայիսի 25-ի առավոտյան իմ աշխատասենյակ են բերում առաջին համաձայնագրերը, ես ստորագրում եմ առանց կարդալու, քանի որ մեծ վստահություն ունեի բանկի նկատմամբ, մեկ ժամ անց թերթելով համաձայնագիրը, ես հասկացա, որ սա այն համաձայնագիրը չէր: Ես զանգում եմ բանկ, խնդրում, որ վերանայեն այն, Վարդան Աթայանը անձամբ ինձ վստահեցնում է, որ թյուրացություն է եղել և ինքը կշտկի այն: Շտկված համաձայնագիրը նույն օրով ինձ ուղարկվում է, որից հետո 2 տարի չենք առնչվում, քանի որ ոչ վճարման, ոչ էլ տոկոսների հետ կապված որևէ խնդիր չի լինում»,-ասաց նա:

Մ. Տեր-Առաքելյանի խոսքով՝ առաջին համաձայնագրով վարկի մարման տարեթիվը կարճ էր և դրանով նախատեսված էր 44 մլն դրամի վճարման ժամանակահատված, 2-րդ համաձյանագրով, որ ստացել է կեսօրից հետո, վճարումը կազմելու էր մոտ 32 մլն դրամ և 2 տարի հետո նույն օրը իրենք վարկի հաշվին 33 մլն դրամ գումար են դնում:

«2011 թ. մայիսի 25-ին բանկը ինքնուրույն մեր հաշվից գանձում է կատարում այն համաձայնագրով, որը ես ստորագրել էի օրվա երկրորդ կեսին: Մենք այդ համաձայնագրերը և օրվա վճարումների լուսապատճեն արել ենք բազմաթիվ օրինակներով: 7 օր հետո մենք դիմում ենք «Յունիբանկ», որ ցանկանում ենք տեղափոխվել ՎՏԲ, քանի որ ավելի նպաստավոր պայմաններ են տրամադրվում: Վարդան Աթայանի հետ նույն օրը իր աշխատասենյակում տեղի է ունենում սուր խոսակցություն, քանի որ նա չէր ցանկանում բաց թողնել «Հին էրիվանը»՝ որպես պատշաճ վարկառու և մեր միջև կայացավ սուր խոսակցություն, որից հետո ամսի 7-ին ստացանք բռնագանձման ծանուցագիր, որ մենք չենք վճարել ամբողջ գումարը՝ 32.5 մլն-ը չի բավակացրել 44 մլն պարտավորությունը փակելու համար և մենք ճանաչվել ենք ժամկետանց»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ անցյալ տարի իրենց առաջարկվել է վճարել 5 մլն դոլար, ինքը համաձայնել է, քանի որ ունի ընտանիք և նման սպառնալիք ակնկալում էր, սակայն պայմանով, որ իրենց դատարանը պատշաճ վարկառու կճանաչի, ինչը չի արվել, իրենց ողջ վարկային պատմությունը փչացել է և այժմ որևէ ընկերություն նրան գումար չի տրամադրում:

«Մենք դիմեցինք դատարան, որ մեզ պատշաճ վարկառու ճանաչեն, 18 ամիս պահելուց հետո մեր հայցը չբավարվեց, 9 ամիս պահեցին Վերաքննիչում՝ նույն որոշումը ուժի մեջ մնաց և բանկը դիմեց սնանկության պրոցեսին: Ես հայտարարում եմ, որ պատրաստ եմ 7 աշխատանքային օրում վճարել 2.8 մլն դոլարը, որը ես վերցրել էի բանկից, սակայն եթե իրենք պահանջում են 7.5 մլն, ապա դա պետք է ապացուցեն, քանի որ այդ հաշվարկը մաթեմատիկական որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում»,-ասաց նա: 

Aysor.am-ի թղթակցի հարցին՝ Ձեր վերջին հարցազրույցում նշել եք, որ «Յունիբանկը» ուզում է շենքը վերցնել 2.8 մլն դոլարի դիմաց: Արդյոք «Յունիբանկը» Ձեզ չի առաջարկե՞լ աճուրդ անցկացնել Ձեր համար ընդունելի պայմաններո՞վ, նա պատասխանեց.

«Մենք դիմեցին Վերաքննիչ դատարան, բողոքով, որ մենք սնանկ չենք, ես ինքս որոշում կայացրեցի մեր հայացդիմումը հետ վերցնելու, որովհետև միայն սնանկության դեպքում նշանակվում է սնանկության կառավարիչ, որը պարտավոր է կատարել ֆինանսական վերլուծություն, և դրա շնորհիվ էլ պարզ կդառնա, արդյոք մենք սնանկ ենք, թե ոչ: Երբևիցե բանկի ամբողջ նկատառումը 2.8 մլն դրամի դիմաց գրավել շենքը, աճուրդի դեպքում չէր լինի, քանի որ կլիներ իրական վաճառք, որից ես կստանայի իմ գումարը, ինքն էլ իր 2.8 մլն-ը, նա չէր ստանա իր 7.5 մլն-ը: Ես ուզում եմ ողջ աշխարհին ի ցույց դնեմ, որ գործարարների մոտ վստահություն ձեռք բերվի, որ ՀՀ-ում կա բիզնեսմենը, որ մարտնչում է իր ճշմարտության համար: Աճուրդ կազմակերպելու առաջարկ չի եղել, քանի որ իրենք իրավուք չունեին դա անել, կամ պետք է արտադատարական կարգով բռնագանձում արվեր և աճուրդ կազմակերպվեր, մյուսն էլ դատական ճանապարհով վեճի լուծումն էր, որը նախատեսում է սնանկություն: Իրենք ընտրել են երկրորդը և օրենքը արգելում է հետ գնալ և հիմա միայն կառավարիչը իրավունք ունի ամբողջ ֆինանսական վերլուծությունից հետո, հասկանալով հանդերձ, որ մենք առողջանալու հնարավորություն չունենք, շենքը վաճառքի հանվի»,-ասաց նա:

Aysor.am-ի մյուս հարցին՝ արդյոք ինքը պնդում է, որ իրենց ընկերությունը չի ունեցել կետանցներ 2009 թ.-ի ճգնաժամի ժամանակ նախքան 2 տարվա արտոնյալ ժամկետի տրամադրումը իրենց խնդրանքով, նա պատասխանեց. «Բացարձակ: Մենք տեղեկանք ունեն, որ 2011 թ. մայիսի 5-ին ես հարցում էի արել մեր ընկերության կարգավիճակի վերաբերյալ և իմ հարցմանը ի պատասխան բանկը գրում է, որ մենք ոչ կետանց ունենքմ, ոչ էլ ժամկետանց և ճանաչվում ենք բարենպաստ վարկառու»,-ասաց նա:

Հարցին՝ Դուք պնդում եք, որ «Յունիբանկը» միտումնավոր է կիրառել բարձր տույժեր և գրանցել է ուռճացված պահանջ սնանկության գործով: Արդյոք ճի՞շտ է, որ «Յունիբանկը» կարող էր չգրանցել պահանջը ու շարունակել հաշվարկել տույժերը և տոկոսները ու բռնագանձեր պարտքը սնակության վարույթից դուրս, եթե ներկայացներ մորատորիում չկիրառելու դիմում և արդյոք սնանկությունը իրեն ձեռնտու չէ՞, ասուլիսին ներկա փաստաբան Նիկոլայ Հակոբյանը պատասխանեց. «Օրենքով կա նման իրավունք, որպեսզի դիմում ներկայացվի մորատորիում չկիրառելու դեպքում, սակայն այդպիսի դիմում չի գրանցվել, դատարան է ներկայացվել բանկի կողմից 3 միլիարդի պահանջ, որտեղ ներառված են փաստաբանական ծախսերն ու վարկային պարտավորություններ: Այստեղ մենք արդեն գործ ունենք փաստի հետ: Ձեռնտու լինել-չլինելու մասով ես դժվարանում եմ փաստել, որ սնանկությունը ձեռնտու է հոլդինգին, որովհետև կան մի շարք այլ հանգամաններ, ինչու չէ՝ նաև գործարար համբավի հետ կապված, որը ավելի արժեքավոր է այս պարագայում: Տույժերը, տուգանքները գանձելու հանգամանքը խնդրի լուծում չէ, որովհետև իրավական որոշակի հիմնավորում, որ դրանք չպետք է հաշվարկվեն, էական դեր չեն խաղում վեճի լուծման հարցում:

Մինչև հիմա որպես փաստաբան և որպես մարդ չեմ կարողանում գտնել տրամաբանական հարցի պատասխան, եթե իսկապես բանկը, որ դատական պորցեսում հայտարարել է, որ 2-րդ համաձայնագիրը չունի, չի ընդունում և գիտես միայն առաջին 44 մլն համաձայնագրի մասին, ապա այդ համաձայնագրով այդ 4 վճարումները՝ մայր գումար, տոկոս, լումայի ճշտգրությամբ համապատասխանում են այն համաձայնագրով նշված թվերին, որը բանկը չի ընդունում: Որտեղի՞ց բանկին այդ թվերը, որովհետև այդպիսի շփոթմունք չի լինում, ինչո՞ւ է 32 մլն դրամ մնացորդ մնում հաշվին և չի գանձվում: Սրան այլ բացատրություն չի մնում, քան այն, որ բանկի ծրագրում տեղադրված է եղել հենց այդ պարտավոր և գումարը մեխանիկորեն քաշվել է»,-ասաց նա:

Հարցին՝ իսկ որևէ ճնշումներ իր վրա եղե՞լ են, նա պատասխանեց. «Իմ դեպքում մեծ ճնշումներ չեն եղել, ճնշումներից օգտագործվել են հուլիս ամսին 6-րդ վարչություն հրավիրելը, քանզի Վ. Աթայանը հաղորդագրություն էր տվել, որ ես կեղծել եմ բանկի ստորագրությունը և կնիքը, քանզի ցանկացել եմ տիրանալ բանկի խոշոր գումարներին: Ինձանից ուզում էին կորզել համաձայնություն, որ ես ճանաչում եմ այն ստորագրությունները, որ եղել են առավոտյան՝ մինչև կեսօր: Ես դա չստորագրեցի և հաջորդ օրը մենք այդ համաձայնագիրը փորձագիտական կենտրոն հանձնեցինք, և տվեցին պատասխան, որ որևէ բան կեղծված չէ»:

Սրա վերաբերյալ փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ բանկի գործողություններում առկա են սուտ մատնության հատկանիշներ, քանի որ փորձաքննությամբ հերքվել է Վ. Աթայանի հայտարարությունը, որ երկրորդ համաձայնագրերում կեղծված են ստորագրություններն ու կնիքը և իրենք դրա կապակցությամբ ևս դիմել են դատարան: 

Ի դեպ, Մանվել Տեր-Առաքելյանն ու իր փաստաբան Հայկ Ալումյանը գտնում են, որ իրականում պետք է քրեաիրավական ճիշտ գնահատական տրվի բանկի գործողություններին և որակվի որպես սուտ մատնություն: Այս կապակցությամբ գործ հարուցելու դիմումը մերժվել է, և այդ որոշման դեմ ռեստորանի ներկայացուցիչները դիմել են դատարան:

Մ. Տեր-Առաքելյանի խոսքով՝ ինքը դիմել է նաև ԵՊՀ քրեագիտական ամբիոնի վարիչ, ՀՀ նախագահի կողմից շքանշան ստացած պրոֆեսոր Գաբուզյանին, ով էլ իր պաշտոնական եզրակացությունն է տվել, որ Վ. Աթայանի գործողություններում կան ՀՀ քրեական օրենսգրքի 214 (Առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) և 178 (Խարդախությունը) Հոդվածների հատկանիշներով խախտումներ:

Մ. Տեր-Առաքելյանը նշեց, որ ինքը առայժմ անուններ չի հրապարկի, սակայն հետագայում չի բացառվում, որ կդիմի այդ քայլին:

«Ես իմ բարոյական ձևաչափիչ դուրս գալ չեմ ուզում և երբ այդ օրը հասնի, ես մեծ մամուլիս ասուլիս կհրավիրեմ և չինովնիկական կաստային կասեմ, ինչ ձևով են իմ հետ բանակցություններ վարվել, որ ինձանից կորզեն այդ գումարները»,-ասաց նա:

Նախորդող հրևապարակում՝ Յունիբանկը «Հին Էրիվանի» սեփականատիրոջը կոչ է անում մարել վարկը

 

 

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:57 Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է՝ Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան Այսօր, 16:47 Խայտառակ բլեֆ է․ Հայաստանը չի դառնալու ԵՄ անդամ, փոխարենը շատ արագ դառնալու է Ուկրաինա․ Նաիրա Զոհրաբյան Այսօր, 16:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը զորակցություն է հայտնել արցախցի ընտանիքներին (Տեսանյութ) Այսօր, 16:10 Կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից, Հայաստանը դարձնել նեոթուրանական նախագծի մի փոքր օղակ Այսօր, 15:57 Անահիտ Մանասյանը ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները Այսօր, 15:46 Նիկոլ Փաշինյանն այցելել է Գանձաքար բնակավայրի նորակառույց դպրոց Այսօր, 15:31 Սպասվում է առանց տեղումների եղանակ Այսօր, 15:06 Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե Այսօր, 14:30 ԵՄ-ն կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին Այսօր, 14:25 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի հանդես կգա հրաժեշտի խոսքով Այսօր, 14:09 Արագածոտնում բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարը, «UAZ»-ը, «ՎԱԶ 2107»-ն ու «Chevrolet»-ն. կան վիրավորներ Այսօր, 13:53 Քարդաշյանները ևս տարհանվել են հրդեհների պատճառով Այսօր, 13:18 Մոսկվայից և Երևանից չվերթերը փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակման պատճառով Այսօր, 12:59 Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիների չկան․ ԱԳՆ Այսօր, 12:55 ԵԱՏՄ անդամ երկրների հետ տնտեսական հարաբերությունների խզումը կարող է կործանարար, անդառնալի հետևանքներ թողնել մեր երկրի վրա. Թադևոս Ավետիսյան Այսօր, 12:26 Հասարակական տրանսպորտից օգտվելու տոմսային ինչ փաթեթներ են առաջարկվում Այսօր, 12:08 Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթը կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտությամբ. ընդունվում են մասնակցության հայտեր Այսօր, 11:32 Հայաստանը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Այսօր, 11:29 Ավելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. դատախազը մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնել է դատարան Այսօր, 11:15 Մեր ընթացքն ուղիղ ճանապարհով գնալու է դեպի մեր կյանքի ազատագրումը. Բագրատ Սրբազան Այսօր, 10:50 Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները Այսօր, 10:33 Սատարումս ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցներին և, առհասարակ, այս ողբերգությունից տուժած բոլոր անձանց. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:14 Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշներին և բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է Այսօր, 09:51 Պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելու միջոցով 16 հազար ԱՄՆ դոլար ստացած երկու անձանց վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան Այսօր, 09:29 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդանում, Չարենցավանում և Երևան-Սևան, Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է Այսօր, 09:18 «Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով՝ ձերբակալել են, հետո բաց թողել Այսօր, 09:15 «Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն Այսօր, 09:13 «Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն 10/01/2025 22:27 «Ինչ- որ մեկի ոչ առողջ գլխում ծագել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպիտի օգտվի օրենքով սահմանված ծառայությունից»․ Բաբայանը ներկայացրեց ձերբակալությունների բուն պատճառը 10/01/2025 22:11 Ցուրտ և տաք օդային հոսանքների շփումից առաջացել է ջրային գոլորշիների խտացում՝ արտահայտվող խիտ մառախուղի տեսքով․ ՀՀ տարբեր բնակավայրերի միջև առաջացել է նաև ջերմաստիճանային զգալի տարբերություն 10/01/2025 21:59 Կեսօրից սկսած՝ ոստիկանությունը «Հայրենիք» կուսակցության շենքի դիմաց «պոստեր» էր տեղակայել, մեզ հետևում էին․ Արսեն Բաբայանը մանրամասներ է հայտնում իր ու ընկերների ձերբակալությունից (Տեսանյութ) 10/01/2025 21:32 Երևանի Հրազդանի կիրճից քրեական ոստիկանություն են տեղափոխել Արթուր Վանեցյանին սպասարկող մեքենան 10/01/2025 21:24 Իշխանությունների թիրախում Արթուր Վանեցյա՞նն է 10/01/2025 21:09 Թրյուդոն Թրամփին կատակով առաջարկել է Կանադան փոխանակել ԱՄՆ նահանգներից մեկնումեկի հետ 10/01/2025 20:49 «Մեզ ձերբակալել էր քրեական ոստիկանության քրեական ենթամշակույթի դեմ պայքարի բաժինը»․ Իրավապաշտպան Արսեն Բաբայան 10/01/2025 20:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ 10/01/2025 20:18 Կիսապաշտպան Հարությունյանը պայմանագիր է կնքել մոսկովյան «Լոկոմոտիվի» հետ 10/01/2025 19:56 Մառախուղը Հայաստանի մարզերում խտացել է 10/01/2025 19:39 Լեզուն՝ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների «հայելի» 10/01/2025 19:23 Զախարովան Զելենսկուն «արյունարբու հրեշ» է անվանել 10/01/2025 19:08 27-ամյա կալանավորը գիշերը կախվել է «Արթիկ» ՔԿՀ-ի բանտախցում 10/01/2025 18:51 Արմեն Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ է հանդիպել 10/01/2025 18:40 Այս պահին ես, որպես փաստաբան, իրականացնում եմ ընկերներիս իրավունքների պաշտպանությունը․ Բաբայան 10/01/2025 18:28 Ոստիկանները, որոնք աբսուրդային կասկածով մարդկանց թեկուզ կարճ ժամանակով ձերբակալում են, պե՞տք է պատասխանատվության ենթարկվեն, թե՞ ոչ․ Մելիքյան (Տեսանյութ) 10/01/2025 18:14 Ոստիկանությունն Արսեն Բաբայանին ազատ է արձակել, ընկերներին՝ ոչ 10/01/2025 18:07 Կալիֆորնիայում հրդեհը մարող ինքնաթիռը բախվել է անօդաչու թռչող սարքին 10/01/2025 17:52 Արսեն Բաբայանին և ընկերներին ձերբակալել են «ապօրինի զենքի կասկածով»․ Անգամ կարիք չեմ տեսնում կարծիք հայտնել, թե ի՜նչ աստիճան աբսուրդային է այդ «կասկածը»․ Մելիքյան 10/01/2025 17:45 Իրավապաշտպան Արսեն Բաբայանին ու նրա ընկերներին ձերբակալել են 10/01/2025 17:32 Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերում մառախուղ է 10/01/2025 17:16 Թվային տեխնոլոգիաների ոլորտում կայացած հայկական ընկերությունը, հնարավոր է, ներդրումներ իրականացնի Աֆրիկայում. հարցազրույց գործարար Աշոտ Ուլիխանյանի հետ 10/01/2025 17:05 Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ զորավարժություններ են անցկացնելու՝ 13 000-ից ավելի զինվորականների մասնակցությամբ 10/01/2025 16:49 Փաշինյանը նախաձեռնել է Հայաստանի համար կործանարար նոր օրակարգ․ Դանիելյան 10/01/2025 16:33 Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը. մոպեդավարը հոսպիտալացվել է 10/01/2025 16:25 2024թ. հունվար-դեկտեմբերին բենզինի գներն աճել են 14.8%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 10/01/2025 16:06 Կարագի գինն աճել է 9.1%-ով, սուրճինը՝ 16.2, բանջարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 9.7% գնաճ. Վիճակագրական կոմիտեն 2024թ․ սպառողական գների ինդեքս է հրապարակել 10/01/2025 15:56 Պեսկովը Լիտվան անվանել է թշնամական երկիր՝ տարածքային հավակնություններով 10/01/2025 15:47 Ինքնավթարի հետևանքով 68-ամյա Սուսանը տեղում մահացել է 10/01/2025 15:43 Սանկտ Պետերբուրգում շտապ հոսպիտալացվել է Միխայիլ Բոյարսկին 10/01/2025 15:39 Տեղեկությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է 10/01/2025 15:35 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Արարատ Միրզոյան 10/01/2025 15:28 ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հայտարարություններով Հայաստանն այս պահին մանիպուլացնում է տնտեսական դաշտում. Սուրեն Պարսյան 10/01/2025 15:13 Այս պահին թե՛ դատական, թե՛ իրավական փաստ կամ հիմք չկա՝ Ամուլսարի շահագործման գործընթացը կասեցնելու. Սիմիդյան 10/01/2025 15:03 Ռուբեն Ռուբինյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 10/01/2025 14:56 Քրեակատարողական ծառայության պետը ՄԻՊ-ին ներկայացրել է «Արմավիր» ՔԿՀ-ում առկա խնդիրները 10/01/2025 14:54 Մի քիչ հստակ ասեմ՝ ինձ գործից չեն հանում, ժողովո՛ւրդ. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:48 Արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ կառավարության ղեկավարին. բացառում եմ, որ Փաշինյանը մայրաքաղաքի տրանսպորտի կտրուկ թանկացման վերաբերյալ կարծիք չունենա. Մարության 10/01/2025 14:44 Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Պեսկով 10/01/2025 14:38 Այո՛, նպատակ ունեինք 2024-ին մեծացնել անտառտնկման մակերեսը, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չկարողացանք. Նախարար 10/01/2025 14:33 Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը 10/01/2025 14:28 Հայաստանը շարունակելու է իր աջակցությունը Լիբանանում, մասնավորապես ՅՈՒՆԻՖԻԼ-ի շրջանակներում հայկական խաղաղապահ զորախմբի գործուն մասնակցությամբ. Փաշինյան 10/01/2025 14:21 Հայկ Սարգսյանի ու Հայկ Ղալումյանի միջև քաշքշուկ չի եղել, հանդիպումից հետո խոսել են, մարդիկ այլ տպավորություն են ստացել. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:10 Մենք արձանագրում ենք՝ Փաշինյանը նպաստում է խաղաղության գործընթացում դրական առաջընթացին. Թուրքիայի ԱԳ նախարար 10/01/2025 13:55 Խորեն Հովհաննիսյանն այսօր նշում է ծննդյան 70-րդ տարեդարձը 10/01/2025 13:51 ՀՀ-ն և Ադրբեջանը մշտական համաձայնագիր պետք է ստորագրեն․ Թուրքիայի ԱԳ նախարար 10/01/2025 13:46 Պաշտոնական Անկարան կարծում է, որ Բաքուն և Երևանը կհամաձայնեցնեն խաղաղության համաձայնագրի մնացած կետերը 10/01/2025 13:41 ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը 10/01/2025 13:36 Լոս Անջելեսի Քենեթի հրդեհի բռնկման մեջ կասկածվողին ձերբակալել են 10/01/2025 13:24 Ոստիկանություն դիմած անձը հայտնել է, որ զարդատուփից անհետացել են 2,5 մլն դրամի համարժեք ոսկյա զարդեր 10/01/2025 13:21 Գործող իշխանությունն անընդհատ փորձում է տակնուվրա անել որոշ սկզբունքներ. Մինասյան (Տեսանյութ) 10/01/2025 13:09 Ճաշակին համապատասխան՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ պետք է օրհներգի տողերը փոխեն. Գեղամ Մանուկյան (Տեսանյութ) 10/01/2025 12:52 Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ են դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Կիրակոսյան (Տեսանյութ) 10/01/2025 12:48 Մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել Ջալալ Հարությունյանին, փաստաբանը, սակայն, պնդում է՝ դատարանում ապացուցվել է ՊԲ նախկին հրամանատարի անմեղությունը 10/01/2025 12:44 Շիրակում բախվել են «Howo» բեռնատարն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 5 տուժած 10/01/2025 12:36 Ալիևի հասցեին հնչեցված վիրավորական արտահայտությունների համար Բաքուն բողոք է հղել Մոսկվային 10/01/2025 12:25 Դոլարի առքի միջին գինը 393 դրամ է. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում 10/01/2025 12:23 Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին Nissan-ը հայտնվել է ձորակում. հինգ վիրավոր կա 10/01/2025 12:20 Wejhatt թերթը Հայաստանը նկարագրել է որպես արկածների և ճանապարհորդությունների նոր զբոսաշրջային վայր 10/01/2025 12:18 Ողջունում եմ Հայաստանի կառավարության որոշումը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ. ԵԽ պատգամավոր 10/01/2025 12:12 Աշխատաժամանակի տևողության կրճատումը «աշխատանք և ընտանիք» հավասարակշռությանն է միտված. ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ 10/01/2025 11:59 Այս տարի ավելի շատ մարդ է Նոր տարին անցկացրել Հայաստանից դուրս, Փաշինյանը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում․ Առաքելյան 10/01/2025 11:46 Ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին 10/01/2025 11:41 Աշխատաժամանակի կրճատումը նաև բիզնեսի շահից է բխում. փոխնախարար 10/01/2025 11:30 ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները 10/01/2025 11:26 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 5 ՃՏՊ․ 1 մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել 10/01/2025 11:20 «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել (Տեսանյութ) 10/01/2025 11:15 Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից 10/01/2025 11:09 Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 10-ի 10/01/2025 11:04 Ալիևի ելույթից հետո մենք ապրում ենք նոր պայմաններում, պետք չի ձևեր թափել. Վահե Հովհաննիսյան 10/01/2025 10:57 43 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում 10/01/2025 10:40 Գևորգ Պապոյանն այցելել է Եղիպատրուշ

Տվյալ բաժնի վերջին նյութերը