15/04/2014 09:24
Արթուր Բաղդասարյանը չի ցանկանում ՀՀԿ-ի հետ կրկին կոալիցիա կազմել
«Ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՕԵԿ-ում օր օրի իրավիճակը լարվում է: Բանն այն է, որ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը չի ցանկանում ՀՀԿ-ի հետ կրկին կոալիցիա կազմել: Նա անգամ հայտարարել է, թե իրենք պատրաստվում են ընդդիմություն դառնալ ու կոչ է արել իր կուսակիցներին փողոց դուրս գալ ու պայքարել՝ ինքնամաքրվելու և վարկանիշ հավաքելու համար: Վերջնական որոշումը ՕԵԿ-ը կընդունի ապրիլի 16-ին հրավիրված քաղխորհրդի նիստի ժամանակ:
Թերթի տեղեկություններով՝ եթե ՕԵԿ-ը հրաժարվի ՀՀԿ-ի հետ կրկին կոալիցիա կազմել, ապա շատ կուսակցականներ պատրաստվում են լքել ՕԵԿ-ը: Ավելին՝ անգամ ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն արդեն այդ ամենի մասին հայտնել են Արթուր Բաղդասարյանին: Իսկ թե ինչ որոշում կկայացնի այդ իրավիճակում Բաղդասարյանը՝ պարզ կդառնա վաղը: