15/04/2014 10:04
ԱԺ նախագահի պաշտոնի համար կպայքարեն Կարեն Կարապետյանն ու Գալուստ Սահակյանը
«Հրապարակի» տեղեկություններով` ԱԺ նախագահի պաշտոնի համար Սերժ Սարգսյանը երկու անուն է հնչեցրել` նախևառաջ «Տաշիրի» Կարեն Կարապետյանի, իսկ եթե նա չցանկանա, ապա Գալուստ Սահակյանի վրա կանգ կառնի ընտրությունը
«Ի դեպ, նման հավակնություններ ունի Էդուարդ Շարմազանովը, և հատկապես Հերմինե Նաղդալյանը, ով «ֆավորիտ» թեկնածուների անունների շրջանառության մեջ դրվելուց հետո սրտնեղել է Սերժ Սարգսյանին «հասցնող» շրջանակների մոտ, թե ինքը ոչ պակաս «ֆավորիտ» է:
ԱԺ-ում ակտիվորեն քննարկվում է այն հարցը, թե ով պետք է փոխարինի ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ և ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարի պաշտոնը: Նշվում է Հովհաննես Սահակյանի անունը»,-գրել է թերթը: