16/04/2014 09:16
Այս տարի ավելի ցուրտ է եղել, բայց գազի սպառումը նվազել է
Այս տարվա առաջին երեք ամիսներին ՀՀ բնակչությունը սպառել է 222 միլիոն խորանարդ մետր գազ, ինչը 3.2 տոկոսով պակաս է, քան անցած տարվա առաջին եռամսյակում: Այս մասին տեղեկատվությունը երեկ տարածել է «Հայռուսգազարդը»: Սա ուշագրավ է նրանով, որ մասնավորապես Արարատյան դաշտավայրում այս տարվա առաջին երեք ամիսներին միջին ջերմաստիճանը եղել է 1.7 աստիճան, իսկ անցած տարի 2.3: Այսինքն՝ այս տարի ավելի ցուրտ է եղել, բայց գազի սպառումը ոչ թե ավելացել է, այլ նվազել: Սա ուղղակիորեն պայմանավորված է անցած տարվա հուլիսին գազի սակագնի կտրուկ բարձրացմամբ:
«Պակաս կարևոր չէ, որ այս տարվա նշված ժամանակահատվածում մեր արդյունաբերությունը օգտագործել է ընդամենը 49 միլիոն խմ գազ, ինչը անցած տարվա նույն ցուցանիշից պակաս է մոտ 30 տոկոսով: Արդյունաբերության կողմից գազի օգտագործման 1/3-ով կրճատումը ցույց է տալիս տնտեսության իրական՝ մեղմ ասած տուր վիճակը:
Փոխարենը՝ ավելի քան 30 տոկոսով աճել է էներգետիկ համակարգի սպառած գազի ծավալները և հասել 212 մլն խմ-ի: Սա էլ իր հերթին ուշագրավ է նրանով, որ գազից ստացվող էլէներգիայի ինքնարժեքը շատ ավելի բարձր է, քան ՀԷԿ-երում և Ատոմակայանում արտադրվածը»,- գրել է «Հայկական Ժամանակը» :