16/04/2014 09:37
Նախարարներ, որ հրաժեշտ կտան իրենց պաշտոններին
Վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի նշանակումից հետո եթե պաշտոնյաներից շատերը մտահոգ են, որ կարող են կորցնել իրենց պաշտոնը, ապա ըստ «Ժամանակի» տեղեկությունների ՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի թիմի պաշտոնյաները մտահոգ են, որ կարող է ստիպված լինեն պաշտոնավարել Հ. Աբրահամյանի կառավարությունում:
Ներիշխանական քննարկումների համաձայն՝ իրենց պաշտոններին կարող են հրաժեշտ տալ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, հավանաբար արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, մշակույթի և սոցապ նախարարներ Հասմիկ Պողոսյանն ու Արտեմ Ասատրյանը, չի բացառվում՝ նաև բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: