16/04/2014 09:30
Երևան-Մոսկվա ինքնաթիռի տոմսը կարժենա 50 եվրո
«Հայկական Ժամանակի» տեղեկացմամբ՝ Ռուսաստանյան Utair ավիաընկերությունը ապրիլի 21-ից սկսում է նոր միջազգային չվերթ իրականացնել՝ Երևան -Մոսկվա-Երևան երթուղիով: Ինչպես հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից, չվերթները իրականացվելու են ամեն օր Boeing 737-500 ինքնաթիռով, Մոսկվայից՝ ժամը 10:10-ին, Երևանից՝ 15:55-ին (տեղական ժամանակով):
Տոմսի նվազագույն արժեքը թռիչքից ավելի քան 3 օր առաջ գնելու դեպքում մի կողմ չվելու համար կկազմի 49 եվրո, թռիչքից մինչև 3 օր ժամկետում գնելու դեպքում 69 եվրո: Նշենք, որ այս ուղղությամբ թռիչքի տոմսերը երբեք այդքան ցածր չեն եղել: