17/04/2014 12:36
Մայրը վերջին պահին ներել է որդուն սպանողին և փրկել մահապատժից. Լուսանկարներ
Իրանի իշխանությունները վերջին պահին դադարեցրել են մարդասպանի մահապատիժը, երբ սպանվածի մայրը հրապարակավ ներել է նրան:
Այն պահին, երբ պարանն անցկացրել են հանցագործի վզին, նրան մոտեցել է սպանվածի մայրն ու ապտակել: Նա ասել է, որ ներում որդուն սպանողին, քանի որ սպանության պահին և՛ մարդասպանը, և՛ զոհը եղել են 17 տարեկան: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը:
Համացանցում կնոջ քայլը լայն արձագանք է գտել: Իրանցիների մի մասը կնոջ արարքը համարել են «խիզախ, հարգանքի արժանի և հուզիչ»: Ոմանք արարքը կապում են ավելի վաղ հասարակական պահանջի հետ՝ համաներել հանցագործին:
Իրանի իսլամական օրենքները, չնայած խստությանը, թույլ են տալիս, որպեսզի սպանվածի ընտանիքի անդամները ներում շնորհեն մարդասպանին: Իրանի իշխանությունների տվյալներով՝ 2013 թվականին 369 մահապատիժ է իրականացվել: Մահվան դատապարտվածների մեծ մասին Իրանում կախաղան են հանում: