18/04/2014 10:01
Դմիտրի Մեդվեդևը շնորհակալական նամակ է գրել Տիգրան Սարգսյանին
«Ժողովուրդին» հայտնի է դարձավ, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը երեկ նամակ է գրել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին։ Խմբագրության ձեռքի տակ հայտնված նամակում Դ. Մեդվեդևը, մասնավորապես, նշել է. «Ձեր գործունեության ավարտին կուզեի իմ երախտիքի խոսքն ասել Ձեզ՝ ՀՀ-ՌԴ մեր փոխհամագործակցության համար: ՌԴ վարչապետը նշել է, որ Տիգրան Սարգսյանի ջանքերի շնորհիվ ռուս-հայկական մի շարք ծրագրեր կյանքի են կոչվել ու լուրջ քայլեր են կատարվել Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամագրվելու գործում»:
Մեդվեդևը նամակում նշել է, որ ջերմորեն հիշում է իրենց հանդիպումներն ու կատարած աշխատանքը: Իսկ վերջում էլ հույս է հայտնել, որ Տ. Սարգսյանը կշարունակի մասնակցել ռուս-հայկական բազմապլանային զարգացմանը: