21/04/2014 15:04
Թեղուտ. Ամեն ինչ արվում է՝ նվազեցնելու շրջակա միջավայրի վրա ազդեցությունը
«Առաջիկա մեկ-երկու ամսում Թեղուտի հանքը լիովին պատրաստ կլինի հանքաքար մատակարարելու լեռնահարստացուցիչ կոմբինատի ֆլոտացիոն ֆաբրիկային»,- Թեղուտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Թեղուտ» ընկերության գլխավոր տնօրենի երկրաբանության և լեռնահանքային հարցերով տեղակալ Ռոբերտ Դերձյանը:
Նրա խոսքով՝ ավարտվում են հանքաքարի արդյունահանման աշխատանքները. «Մենք արդեն երկու աստիճանի վրա ունենք հանքաքար` բացված վիճակում և ավարտին է մոտենում ճանապարհի շինարարությունը բացահանքից դեպի հարստացուցիչ ֆաբրիկա»:
Ռոբերտ Դերձյանը նաև նշեց, որ Թեղուտի հանքավայրի շահագործման երկու փուլ է նախատեսված: Առաջին փուլով, նախատեսվում է 240 միլիոն տոննա լեռնային զանգվածի տեղաշարժ, որից 95 միլիոն տոննան հանքաքար է, մնացած 60%-ը՝ դատարկ ապառներ են:
«Նա նաև շեշտեց, որ լեռնահանքային արդյունաբերությունն ազդում է շրջակա միջավայրի վրա. «Մեր կողմից արվում է առավելագույնը՝ վնասները մինիմալին հասցնելու համար: Այսօր Թեղուտում օգտագործվում են ժամանակից, նորագույն տեխնոլոգիաներ»:
Ռ. Դերձյանը փոխանցեց, որ մեղմելու համար շրջակա միջավայրի վրա ազդեցությունը, Հայաստանում իրականացնում են ծառատնկում, և ամեն մի հեկտար հատված անտառի փոխարեն նախապես տնկվում է 2 հեկտար անտառ: