22/04/2014 12:01
Մեքսիկայում տեղի է ունեցել Գարիսա Մարկեսի հուղարկավորությունը
Մեքսիկայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Գեղեցիկ արվեստների պալատում տեղի է ունեցել կոլումբացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի հրաժեշտի արարողությունը։ Վարպետին ուղեկցել են նրա կինը՝ Մերսեդես Բարչան, որդիներ՝ Գոնսալոն և Ռոդրիգոն, ինչպես նաև մշակույթի և քաղաքական գործիչներ, գրողի երկրպագուներ։
ԻՌՏԱՌ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ գրողի հիշատակին նվիրված արարողությանը, որը տեղի կունենա երեկոյան, կմասնակցեն նաև Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն և նրա կոլումբացի գործընկեր Խուան Մանուել Սանտոսը, ով հատուկ է ժամանել Մեքսիակա։
Նշվում է, որ տաղանդավոր գրողի հուղարկավորությանը բազմաթիվ ընթերցողներ Մեխիկոյի արվեստների պալատ դեղին վարդերի փնջեր են տարել, որոնք սիրում էր գրողը։ Նաև հազարավոր դեղին թղթե թիթեռներ են բաց թողնվել երկինք։
Պալատի նախասրահում տեղադրված է եղել Գարսիա Մարկեսի աճյունափոշին, որը բերել էր նրա այրին՝ Մերսեդես Բարչան։