22/04/2014 09:50
Տիգրան Սարգսյանն այժմ «փնտրտուքի» մեջ է
Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ դիվանագիտական աշխատանքի անցնելու լուրը ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնել էր դեռևս ապրիլի 13-ին: Ըստ այդմ, Տ. Սարգսյանը նշանակվելու է Բելգիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: Սակայն «Ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Տ. Սարգսյանն այժմ «փնտրտուքի» մեջ է։ Նա դեռևս վերջնական որոշում չունի, և զբաղված է Բրյուսելի ու Մոսկվայի միջև առավել բարենպաստ տարբերակի ընտրությամբ, որպեսզի չկրկնի վարչապետության ժամանակ թույլ տված սխալները, երբ հայտարարություններ էր անում, մեկ ԵՄ-ի, մեկ ՄՄ-ի օգտին:
Թերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ նախկին վարչապետը, կարծես թե, հակված է ՌԴ-ում ՀՀ դեսպան աշխատելուն՝ հաշվի առնելով ՄՄ-ին անդամակցելու հեռանկարը։ Բացի այդ, հիշեցնենք, որ Սարգսյանը մտերիմ հարաբերություններ ունի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ, ով վերջերս շնորհակալական նամակ էր հղել նրան։ Ի վերջո, Տ. Սարգսյանը ՌԴ-ում ապրել է ավելի քան 8 տարի: