23/04/2014 09:10
Սոցապ նախարարությունը կլուծարվի՞
«Հրապարակի» տեղեկություններով՝ կառավարությունում փոփոխություններ են սպասվում ոչ միայն կադրերի, այլև կառուցվածքային իմաստով։ Մասնավորապես, ծրագրվում է լուծարել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, որի աշխատանքի բաժինը, ամենայն հավանականությամբ, կընդգրկվի էկոնոմիկայի նախարարության, իսկ սոցիալական մասը՝ առողջապահության նախարարության կազմում:
«Փաստորեն, Արտեմ Ասատրյանին ազատելու հարցը մեխանիկորեն կլուծվի։ Բացի այդ, իշխանությունը քննարկում է էներգետիկայի, տրանսպորտի և կապի նախարարությունների միավորումը մեկ նախարարության կազմում։ Մեկ այլ նախագծով նախատեսվում է մշակույթը միավորել սպորտի ու երիտասարդության հետ՝ ինչպես նախկինում էր, իսկ սփյուռքի նախարարությունն ընդգրկել արտաքին գործերի նախարարությունում՝ վարչության տեսքով: Թերթի տեղեկություններով` Հովիկ Աբրահամյանը նշանակվելուց հետո այս կապակցությամբ մի քանի քննարկումներ է կազմակերպել»,- գրել է թերթը: