23/04/2014 14:49
Վրաստանի ԱԳՆ. Ջավախեթիում զանգվածաբար ՌԴ-ի անձնագրեր չեն բաժանվում
Վրաստանի փոխարտգործնախարար Դավիդ Զալկանիանին հայտարարել է, որ Սամցխե-Ջավախեթիում զանգվածային կերպով տեղի հայությանը ՌԴ-ի անձնագրերի տրամադրման մասին ԶԼՄ-ների տարածած տեղեկությունները չեն հաստատվում:
Apsny.ge-ի փոխանցմամբ՝ Զալկանիանին նշել է, որ այլ երկրի քաղաքացիություն ստանալու դեպքում Վրաստանի քաղաքացիները պետք է հրաժարվեն իրենց անձնագրերից:
Անդրադառնալով ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ռուսերեն լեզվի կրողների համար հեշտացված ընթացակարգով ՌԴ քաղաքացիության տրամադրման որոշմանը, փոխարտգործնախարարը նշել է, որ ըստ Վրաստանի օրենսդրության՝ ՌԴ-ի քաղաքացիություն ստացած անձը ինքնաբերաբար զրկվում է Վրաստանի քաղաքացիությունից:
Ապրիլի սկզբին ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, թե Թբիլիսիում, ՌԴ-ի հյուպատոսության մոտ Սամցխե-Ջավախեթիից ժամանած հայերի հերթեր են գոյացել՝ ՌԴ-ի քաղաքացիություն ստանալու համար: