23/04/2014 09:22
Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցը 7 փոխտնօրեն ունի
Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցում 7 փոխտնօրեն կա: Փոխտնօրենների այսպիսի առատությունն անհասկանալի է ուսուցիչների համար, որոնք համարում են, որ նրանց աշխատավարձ է վճարվում իրենց հաշվին: Դպրոցի տնօրենը համաձայն չէ սրա հետ:
«Հայկական Ժամանակի» թղթակցի հետ զրույցում, դպրոցի տնօրենը այդքան մեծ թվով փոխտնօրեն ունենալը հիմնավորել է ուսումնական հաստատության ֆինանսական լավ վիճակով: Նույն դպրոցում աշխատող ուսուցիչները կարծիք են հայտնել, որ այդ հաստիքները անիմաստ ու անտեղի են և ստեղծված են ինչ-որ մարդկանց լավություն անելու նպատակով: