23/04/2014 15:36
Էրդողանն ապրիլի 24-ի նախօրեին հանդես է գալու պաշտոնական հայտարությամբ
Ապրիլի 24-ի նախօրեին Թուրքիայի կառավարության կայքում հրապարակվելու է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Հայոց ցեղասպանությանն առնչվող պաշտոնական հայտարարությունը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Սաբահ» պարբերականի էլ-կայքը: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:
Աղբյուրի համաձայն` այդ հայտարարությունը հրապարակվելու է 9 լեզվով, այդ թվում նաև արևելահայերեն և արևմտահայերեն:
Վկայակոչելով կառավարությանը մոտ կանգնած իր աղբյուրներին` «Սաբահը» նշում է, որ հայտարարության մեջ շեշտը դրվելու է «անցյալը հարգելու և ապագան միասին կառուցելու» մտքի վրա: