23/04/2014 16:40
Թուրքիայի վարչապետը՝ 1915 թ. դեպքերի մասին. Մենք ցավակցում ենք հայերին
1915 թ. կատարված դեպքերի վերաբերյալ Թուրքիայի կառավարության պաշտոնական կայքում հաղորդագրություն է տարածվել: Այս մասին տեղեկացնում է hurriyetdailynews.com-ը:
Հայտարարության մեջ նշվում է, որ կարևոր է պատմական իրադարձությունների գերի չլինել և համատեղ անցյալի հիմք ստեղծել:
Նաև նշվում է, որ 1915 թ. դեպքերը ծանր ժամանակաշրջան են եղել ոչ միայն հայերի, այլև արաբների, քրդերի և այլ ազգությունների ներկայացուցիչների համար.
«Սակայն անհնար է օգտագործել 1915 թ. դեպքերը Թուրքիայի վրա քաղաքական ճնշման համար»:
Նշվում է, որ Թուրքիան պաշտպանում է 1915 թ. դեպքերի վերաբերյալ համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությունը և ցավակցություն է հայտնում այդ դեպքերի զոհերի ընտանիքներին, այդ թվում՝ հայերին:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ 1915 թ. վիշտը համընդհանուր է:
Նախորդող հրապարակում՝ Էրդողանն ապրիլի 24-ի նախօրեին հանդես է գալու պաշտոնական հայտարությամբ