24/04/2014 09:21
Արարատի մարզպետը պատրաստվում դառնալ բնապահպանության նախարար
«Կադրային նշանակումներն ու քննարկումները շարունակվում են: Ընդ ուրում, շատ դեպքերում, առավոտյան մի որոշում է կայացվում, երեկոյան` մեկ այլ: Փոխնախարար Պավլիկ Սաֆարյանին ֆիննախ դարձնելու որոշումը մի քանի անգամ տրանսֆորմացիայի է ենթարկվել: Ինչ վերաբերում է Հյուսիսային պողոտան քարե արձանի վերածած Նարեկ Սարգսյանին, ապա երեկոյան արդեն հրապարակվեց նրան քաղաքաշինության նախարար նշանակելու որոշումը: «Հրապարակ»-ի տեղեկություններով, նրա տակ են «պատրաստվում» բերել նաև հուշարձանների պահպանության և մի շարք այլ «յուղոտ թիքաներ», որպեսզի նարեկյան ստեղծագործ միտքն արձաններ կառուցելու գործում պարապուրդի չմատնվի: Նախկին քաղշինը, ըստ ամենայնի, կձևափոխվի, կվերածվի կոմիտեի կամ այլ մարմնի` Սամվել Թադևոսյանի գլխավորությամբ: Գյուղնախարար Սերգո Կարապետյանը ևս կպահպանի իր պորտֆելը, նա հիմա Փարիզում է` աշխատանքային գործուղման, կվերադառնա և Սերժ Սարգսյանը կասի իր տղամարդկային խոսքը»,- գրել է «Հրապարակը»:
Թերթի տեղեկություններով, բնապահպանության նախարարի հարցը ևս գրեթե լուծված է: Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն է պատրաստվում ստանձնել այդ պորտֆելը: Ո՞վ կդառնա Արարատում մարզպետ, այս պահին հայտնի չէ: