24/04/2014 09:29
ԱԺ խոսնակի ամենահավանական թեկնածուն Գալուստ Սահակյանն է
«Հայկական Ժամանակը» գրում է, որ ԱԺ նախագահի պաշտոնում, այդուամենայնիվ, կառաջադրվի ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: Երեկ հանրապետական շրջանակներն արդեն վստահորեն խոսում էին այդ մասին:
«Հիշեցնենք, ավելի քան 2 շաբաթ առաջ «ՀԺ»-ն գրել էր, որ եթե չհաջողվի ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանին համոզել՝ ստանձնել ԱԺ նախագահի պաշտոնը, ընտրությունը կանգ է առնելու հենց Գալուստ Սահակյանի վրա: Այս օրերին, սակայն, ՀՀԿ-ի մասնավորապես երիտթևում ԱԺ նախագահի հավանական թեկնածու էր համարվում նաև ԱԺ փոխնախագահ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: ԱԺ նախագահի թեկնածուի անունը, սակայն կհրապարակվի շաբաթ օրը միայն, քանի որ այսօր ապրիլի 24-ն է, բացի այդ, Սերժ Սարգսյանը երեկոյան արդեն հանրապետությունում չի լինելու: Շաբաթ օրը նախատեսված է նաև ՀՀԿ ոչ միայն ԳՄ, այլ նաև Խորհրդի նիստ: Մնում է որոշվի, թե ով է լինելու ՀՀԿ խմբակցության ղեկավարը: Նկատենք, որ այդ ընտրությունն էլ պակաս բարդ չի լինելու»,- գրել է թերթը: