24/04/2014 09:48
Տիգրան Սարգսյանին առաջարկել են գլխավորել «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ» բանկը
«Ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին առաջարկել են գլխավորել «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ» բանկը: Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ Տ. Սարգսյանը 10 տարի ղեկավարել է ՀՀ ԿԲ-ն և հայկական բանկային համակարգի հիմնադիրներից է համարվում: Թերթին հաջողվել է պարզել նաև, որ Տիգրան Սարգսյանը օրերս հանդիպել է բանկի ֆրանսիական ղեկավարության հետ, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացվել, քանի որ աշխատանքի մի շարք այլ առաջարկներ ունի:
Հիշեցնենք, որ Տ. Սարգսյանին առաջարկել են նաև Բելգիայում, ՌԴ-ում կամ ԱՄՆ-ում որպես ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, սակայն Տ. Սարգսյանը որևէ հստակ որոշում դեռևս չի կայացրել: Բանն այն է, որ Տ. Սարգսյանը չի ցանկանում երկրից հեռանալ, ինչի պատճառով էլ սպասում է լավագույն տարբերակին: Հավելենք, որ այս տարվա մարտի 22-ին մահացավ «ԱԿԲԱ» բանկի գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը: