24/04/2014 09:10
Ոչ իշխանական ուժերը կհանդիպեն վաղը
ԱԺ ոչ իշխանական 4 ուժերը իրենց հերթական համատեղ հանդիպումը կանցկացնեն ապրիլի 25-ին՝ ուրբաթ օրը, ժամը 12:00-ին ԲՀԿ խմբակցությունում: Այս մասին «Հայկական Ժամանակի» թղթակցին հայտնել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը, ով ԲՀԿ ներկայացուցիչներից է քառյակում:
Թերթի թղթակիցը հետաքրքրվել է, թե ինչ օրակարգով է տեղի ունենալու հանդիպումը, ինչին նա պատասխանել է. «Չգիտեմ, տեղում կորոշենք, այս պահին պարզ չէ»: Հիշեցնենք, որ 4 ուժերի համատեղ վերջին հանդիպումը տեղի է ունեցել անցած շաբաթ՝ չորեքշաբթի օրը: