25/04/2014 09:10
Արփինե Հովհաննիսյանը՝ պետաիրավական հանձնաժողովի նախագա՞հ
«Հրապարակում» կարդում ենք. «Շաբաթ օրը ՀՀԿ ԳՄ նիստը տեղի կունենա 15։30-ին, ինչը ԳՄ-ների պրակտիկայում հազվադեպ է պատահում, մանավանդ որ օրն աշխատանքային է։ ՀՀԿ-ականները կասկածներ ունեն, որ ԱԺ նախագահի անունն այդ օրն էլ չի հնչեցվի: Խնդրահարույց է նաև հանձնաժողովների նախագահների հարցը, Դավիթ Հարությունյանի, գուցե նաև պաշտպանության հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի` գործադիր տեղափոխվելուց հետո ընտրություններ կլինե՞ն երկուշաբթի մեկնարկող ԱԺ նիստի ժամանակ, թե ոչ, ՀՀԿ-ականները չգիտեն:
ՀՀԿ-ում չգիտեն նաև, թե ով կփոխարինի Դավիթ Հարությունյանին՝ պետաիրավական հանձնաժողովում։ Ծերերը հակված են այնտեղ տեսնել Հովհաննես Սահակյանին, բայց կասկածներ ունեն, որ հնարավոր է առաջադրվի Արփինե Հովհաննիսյանը, ով նաև կստանձնի ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարի պարտականությունները։ Ի դեպ, խնդրահարույց է նաև մեկ այլ հանձնաժողովի նախագահի՝ Հովիկ Աբրահամյանի մերձավոր Արտակ Դավթյանի հարցը, ում վարչապետը տեսնում է ԿԳ նախարարի պաշտոնում։ Արմեն Աշոտյանն ու Հրայր Թովմասյանը ԲՀԿ-ի համար «պերսոնա նոն գրատա» են, նրանց իր կաբինետում չի տեսնում նաև նորաթուխ վարչապետը»: