25/04/2014 17:57
Հոլիվուդյան աստղերը՝ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմում
Ռուսաստանում հայկական սփյուռքի ներկայացուցիչները պատրաստվում են ֆիլմ նկարահանել հոլիվուդյան աստղերի մասնակցությամբ: Այս մասին գրում է LifeNews.ru-ն:
Պրոդյուսեր Վալերի Սահարյանը՝ հիշելով հայտնի դերասան Ալեն Դելոնի հետ այցը Հայաստան, ասել է, որ դերասանը Ծիծեռնակաբերդում սկսել է լաց լինել: Պրոդյուսերը 1915 թ. Ցեղասպանությունը տեսած սերնդի ժառանգ է և դրա մասին լսել է իր տատիկի պատմություններից:
«Նա թռել է վառվող թոնիրը՝ համոզված լինելով, որ իրեն կսպանեն, սակայն ողջ է մնացել և ապրել 111 տարի»:
Վ. Սահարյանը պատրաստվում է Ա. Դելոնին հրավիրել խաղալու «Հիվանդ» (Пациент) անունը կրող իր նոր ֆիլմում: Ֆիլմի գործողությունները պետք է տեղի ունենան փարիզյան հոգեբուժարաններից մեկում, որտեղ գտնվում էր Կոմիտասը: Ֆիլմի սաունդթրեքի հեղինակը, ամենայն հավականությամբ, կլինի Սերժ Թանգյանը: