25/04/2014 15:27
Ջասթին Թիմբերլեյքը բարում 4 հազար դոլար թեյավճար է թողել
Ամերիկացի երգիչ Ջասթին Թիմբերլեյքը համերգներով գտնվում է Գերմանիայում: Թիմբերլեյքի հերթական համերգը տեղի է ունեցել Քյոլնում, որից հետո Ջասթինը իր խմբի հետ միասին տեղի Կրիստալ ակումբում տոնել է հաջող համերգը: Գրեթե ողջ գիշերը երգիչը անցկացրել է բարում և առավոտյան ժամը 4-ին լքել տարածքը: 33-ամյա երգիչը փակել է հաշիվն ու իբրև շնորհակալություն՝ մատուցողուն տվել 4 հազար դոլար թեյավճար:
«Նա բարձր տրամադրություն ուներ, իսկական ջենթլմեն»,-ասել է ակումբի սեփականատերը:
Ի դեպ, ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Ջասթին Թիմբերլեյքը նախորդ տարի վաստակել է ավելի քան 34 միլիոն դոլար: