25/04/2014 18:35
«Նոր ալիք 2014»-ի մասնակիցների ցանկը. Հայաստանը կներկայացնի Սոնա Ռուբենյանը
Երիտասարդ կատարողների «Նոր ալիք 2014»-ում Հայաստանը կներկայացնի Սոնա Ռուբենյանը: Նախօրեին հրապարկվել է մրցույթի մասնակիցների ցանկը: Ներկայացված 70 հայտերից հաղթանակի համար կպայքարեն 13 երգիչներ:
Ռուսաստանը կներկայացնի «Օ՛Հենրի» խումբը, երգչուհի Յուլյա Պլակսինան և Նոդար Րևիյան, Գերմանիան՝ Գլադուս Մվաչիտին, Վրաստանը՝ Նուցա Բուզալաձեն, Իտալիան՝ Անտոնիո Մագիոն, Ղրղզստանը՝ «Style Mix» խումբը, Ղազախստանը՝ Ալիշեր Կարիմովը, Լատվիան՝ Ստաս Շուրինսը, Լիտվան՝ Մոնիկա Լինկիտեն, Ուկրաինան՝ Վյաչեսլավ Ռիբիկովը և Վիկտորյա Պետրիկը։
«Նոր ալիք- 2014»-ը կանցկացվի Յուրմալայում 2014թ. հուլիսի 22-27-ը։
Նախորդող հրապարակում՝ Մերի Մնջոյանի «Նոր ալիք 2013»-ի զգեստն արժե 20 հազար եվրո
Մերի Մնջոյանի ու Էրիկի փայլուն ելույթը Նոր ալիք 2013-ում (Տեսանյութ)