25/04/2014 14:12
Վիլանովայի առողջական վիճակը կտրուկ վատացել է
Ինչպես հայտնում է «Football Espana»-ն, «Բարսելոնի» նախկին գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան շտապ հոսպիտալացվել է:
Այս տեղեկատվությունն առայժմ պաշտոնական բնույթ չի կրում, սակայն իսպանական մի շարք ԶԼՄ-ներ գրում են, որ Վիլանովան որովայնի վիրահատության է ենթարկվել: Նրա վիճակը դեռ ծանր է:
Հիշեցնենք, որ Վիլանովան երկար ժամանակ պայքարել է քաղցկեղի դեմ, սակայն հիվանդությունը կրկին գլուխ է բարձրացրել: