26/04/2014 09:18
Արամ Հարությունյանն այլևս աշխատանքի չի գալիս
«Հայկական Ժամանակը» գրում է. «ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանը աշխատանքի չի ներկայանում, ինչը նախարարությունում կապում են այն բանի հետ, որ արդեն իսկ հաստատապես որոշված է, որ նա չի վերանշանակվի նախկին պաշտոնին:
Հարությունյանը իշխող վերնախավի երկարակյացներից է, արդեն տասը տարի նախարարի կարգավիճակ ունի. 2004-07 թվականից բնապահպանության նախարար: 1999-2004 թվականներին էլ եղել է Ազգային ժողովի պատգամավոր»: