26/04/2014 13:05
Արամ MP3. Վստահ եմ, որ մեր աշխատանքի բերքը քաղելու ենք. Լուսանկարներ
«Եվրատեսիլ-2014»-ին տրամադրվածությունս մարտական է, տրամադրությունս՝ լավ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Արամ MP3-ն:
Նրա խոսքով՝ այս ընթացքում շատ են աշխատել և վստահ է, որ այդ աշխատանքի բերքը քաղելու են:
«Մենք մարտի 25-ին պրոմոթուրերի ենք մասնակցել, համերգներ ենք ունեցել ՌԴ-ում, Եվրոպայում, Բրյուսելում և մի շարք այլ երկրներում և ամենուր ջերմ ընդունելություն է եղել, հանդիպել ենք հայ համայնքի ներկայացուցիչներին: Շատ-շատ ենք աշխատել և վստահ եմ, որ դա իր բերքը կտա»,-ասաց նա:
Հարցին՝ «Եվրատեսիլից» հետո Արամը իրեն որտե՞ղ է տեսնում, նա պատասխանեց. «Ճիշտն ասած՝ երգի ասպարեզում եմ արդեն 7 տարի, մրցույթից հետո երգին ավելի մեծ տեղ եմ տալու և շարունակելու եմ իմ երաժշտական գործունեությունը: Չեմ կարող ասել՝ մայիսի 10-ից հետո ի՞նչ է լինելու, որովհետև գրաֆիկս այդ ամսաթվով է ավարտվում: Բայց, որ շարունակելու եմ այս ասպարեզում, դա միանշանակ է»:
«Եվրատեսիլ-2014» մրցույթում Ավստրիան ներկայացնող Կոնչիտաjի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին նա ասաց. «Մենք խոսել ենք մեր երգերի մասին, ինքը՝ իր, ես՝ իմ երգի մասին»:
Հարցին՝ արդյոք մտավախություն չունի՞, որ նման մրցույթները հաճախ քաղաքական ենթատեքստ են ունենում և ի՞նչ ակնկալիքներ ունի մրցույթից, նա պատասխանեց. «Ի՞նչ հույսեր կան՝ ճիշտն ասած, այդ հարցին հստակ պատասխան չկա, փորձում ենք անել ամեն ինչ, որ հաղթենք, արդար կերպով՝ լավ երգ, լավ տեսահոլովակ, լավ շուո: Հուսանք, որ ամեն ինչ կլինի մեր սրտով»:
«Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն էլ նշեց, որ լավագույն հորիզոնականում հայտնվելու ակնկալիք ունեն:
«Որևէ հորիզոնական զբաղեցնելու ակնկալիքները պարզ են դառնում սկզբնական շրջանում, երբ տեսնում ես բազմաթիվ նամակներն ու մամուլի արձագանքը: Հետաքրքրությունը մեծ է, երգը ունի բոլոր շանսերը լավագույն հնգյակում հայտնվելու: Սա մեր նպատակն է՝ լինել լավագույն հորիզոնականներում և ինչու չէ, եթե ստացվի, այն բերել Հայաստան»:
Գ. Գասպարյանը նաև փոքր-ինչ գաղտնազերծեց մրցույթի օրը Արամ MP3-ի շուոի մանրամասները:
«Արամը բեմում լինելու է մենակ, քանի որ երգը իր տրամաբանությամբ շատ հնչեղ կլինի այդ դեպքում: Լինելու է բարձր տեխնոլոգիաներով, գրաֆիկական լուծումներով գերհագեցած շոու»,-ասաց նա:
Արամ MP3-ն նշեց, որ բեքվոկալ ևս չի լինելու:
«Բեքվոկալ երգում էլ չկար, որոշեցինք բեքվոկալ չօգտագործել նաև շոուի ժամանակ, ոչ թե, որ ինձ բեքվոկալ ընդհանրապես պետք չէ, այլ որովհետև այս երգում բեքվոկալ պետք չէ»,-ասաց Արամ MP3-ն:
Գ. Գասպարյանը նաև նշեց, որ այս տարի մրցույթին մեկնելու է ամենամեծ թվով պատվիրակությունը:
«Մեկնելու է Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը, մասնագետներ, ովքեր պատասխանատու են գրաֆիկական լուծումների համար, մոտ 10 մարդ մեր անձնակազմն է լինելու, իսկ հետո մեզ կմիանան 30-ից ավելի մարդիկ: Ընդհանրապես, սա մեր ամենամեծ պատվիրակությունն է լինելու այս մրցույթին»,-ասաց նա:
Հարցին՝ ո՞րն է իր երգի գաղտնիքը՝ նա պատասխանեց. «Երգը գրվելուց հետո սիրվել է իմ կողմից, հետաքրքիր էնեգիա ունի իր մեջ, մտնում է մարդու հոգու մեջ, ինչ-որ բան փոխում մարդու հոգեկան աշխարհում: Այն արագ է ծնվել և ի վերուստ տրված երգ է, դրա համար էլ կպնում է մարդու սրտին: Այն շատ հանկարծակի է գրվել, թեև նրա հաջողության հարցում ես չեմ բացառում նաև գործիքավորումը»,-ասաց նա:
Նշենք, որ մրցույթի հայաստանյան պատվիրակությունը և մրցույթի ցուացդրման պաշտոնակն գործընկեր Ucom ընկերությունը հայտարարում են համացանցային մրցույթի մասին: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել համբուրվող զույգի լուսանկար, որտեղ կխորհրդանշվի «Not alone» երգի տեսահոլովակի հերոսների համբույրը:
Արամ MP3-ն նշեց, որ խորհուրդ կտա մասնակիցների ավելի անկեղծ ու օրիգինալ լինել: «Որքան օրիգինալ, ավելի հետաքրքիր, գնացքների, մետրոների ֆոնին կարող եք նկարահանվել, հաղթողին սպասավում է հետաքրքիր և յուրահատուկ անակնկալ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Արամ MP3-ն և մրցույթի հայաստանյան պատվիրակությունը ապրիլի 27-ին կմեկնեն Կոպենհագեն, որտեղ էլ արդեն կսկսվի և կիրականացվի նախամրցութային ողջ գործընթացը:
Արամ MP3-ն ելույթ կունենա մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում՝ առաջին համարի ներքո: Երկրորդ կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 8-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 10-ին:
Ընդհանուր առմամբ, այս տարի «Եվրատեսիլին» կմասնակցի 37 երկիր:
«Եվատեսիլ-2014» երգի մրցույթը կանցկացվի Կոպենհագենի B&W Hallerne համերգասրահում: Մրցույթին ուղիղ եթերում հետևելու հնարավորություն կունենա ավելի քան 180 մլն մարդ ամբողջ աշխարհից:
Նախորդող հրապարակում՝ Կոնչիտան՝ Արամ mp3-ի մասին. «Օհ, փաստորեն նա չի՞ ամուսնանա ինձ հետ»
Արամ MP3. Մենք չենք սխալվել երգի ընտրության հարցում. Լուսանկարներ
Արամ MP3-ը հայտարարել է, որ հոմոֆոբ չէ (Տեսանյութ)