26/04/2014 13:56
Վարդան Պետրոսյանի գործ. Կեղծ ընթերականով գործերը ընդունված պրակտիկա են
Երեկ Կոտայիք մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Պետրոսյանի գործով դատաքննությանը փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դատարանին միջնորդել է անթույլատրելի ճանաչել այն ապացույցները, որոնց տակ ստորագրել է ընթերականերից Վազգեն Գարեգինի Կարապետյանը, քանի որ նման մարդ Հայաստանում գոյություն չունի:
Փաստաբանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դա ընդունված պրակտիկա է մեր համակարգում:
«Մեզ մոտ դա ընդունված պրակտիկա է: Նա ստորագրել է դեպքի վայրի զննության արձանագրության տակ և ես միջնորդել եմ անթույլատրելի ճանաչել այդ ապացույցները»,-ասաց նա:
Նշենք, որ փաստաբանը Վազգեն Կարապետյանի ինքնությունը պարզելու համար դիմել է ոստիկանության անձնագրային վարչություն ու պատասխան ստացել, որ նման անձ Հայաստանում հաշվառված չէ, իսկ elections.am կայքում Վազգեն Գարեգինի Կարապետյան անունով 4 անձ է գտնվել, որոնք, սակայն, 1985 թ-ի ծնունդներ չեն եղել:
Դատարանը հետաձգել է միջնորդության քննությունը մինչև դրա վերաբերյալ էական հանգամանքների պարզումը:
Նախորդող հրապարակում՝ Վարդան Պետրոսյանի գործ. Դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը
Փաստաբան. Վարդան Պետրոսյանի գործով դատավորը կոպիտ խախտում արեց
Հայ փաստաբանների ֆրանսիական ասոցիացիան մտահոգված է Վարդան Պետրոսյանի գործով