26/04/2014 09:50
ՀՀԿ-ում չեն կողմնորոշվում ֆինանսների նախարարի հարցի շուրջ
Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդին» հայտնի է դարձել, որ ՀՀԿ-ում չեն կարողանում կողմնորոշվել ՀՀ ֆինանսների նախարարի թեկնածության հարցի շուրջ: Նախարարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը պատրաստվում է իր կարիերան շարունակել քավորի հետ համատեղ, ինչպես եղել է նախկինում:
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ ՀՀԿ-ում մտադիր են՝ որևէ նոր մարդ չգտնելու դեպքում՝ նշանակել ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանին, ով երկար տարիներ աշխատում է համակարգում և համարվում է ոլորտի պրոֆեսիոնալ: