26/04/2014 14:02
38-ամյա ամերիկուհին 15000 դոլար է ծախսել` selfie-ում գեղեցիկ երևալու համար
Լոս Անջելեսի 38-ամյա բնակչուհի Տրիանա Լավեյը 15 հազար ԱՄՆ դոլար է ծախսել` ավելի ֆոտոգենիկ դառնալու համար: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Կինը մի շարք պլաստիկ վիրահատություններ է կատարել selfie անելիս ավելի գեղեցիկ երևալու համար: Առաջին 3 վիրահատությունները կինը կատարել է 2 տարի առաջ: Նրա խնդրանքով բժիշկները փոխել են կնոջ դեմքի, քթի և դնչի ձևը: Վերջերս նա մի շարք պլաստիկ վիրահատություններ է կատարել: Նա նաև բոտոքսի ներարկումների է դիմել:
Ամերիկուհին այժմ շատ գոհ է իր նոր տեսքից: «Ես ինձ նման եմ, բայց կարծես ավելի հղկված լինեմ: Սա հենց այն արդյունքն է, ինչի որ ձգտում էի», -ասել է նա: