26/04/2014 12:40
ԱՄՆ-ում հարսանիքից հետո հարսը սպանել է ամուսնու ազգականին
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում հարսը հարսանիքից հետո կրակել է ամուսնու ազգականին: Այս մասին հաղորդում է Associated Press-ը: Դեպքը տեղի է ունեցել խնջույքից հետո: Ոստիկանության տվյալներով՝ 30-ամյա Քրիստինա Ջորջ-Հարվասը Նյու-Բրայթոնի ավտոկայանատեղիում ատրճանակից կրակել է 21-ամյա Քեյթլին Ֆերմոնտի վրա:
«Մենք կարծում ենք՝ նրանք վիճել են, թե ով պետք է վարի ավտոմեքենան»,-ասել է Նյու-Բրայթոնի ոստիկանապետ Չարլզ Վանֆոսանը: Մեղադրյալը կալանավորվել է: Այս գործով լսումը կկայանա մայիսի 2-ին: