26/04/2014 09:10
Էներգետիկայի նախարարի պաշտոնի համար «գլուխ է ջարդում» Վարդան Այվազյանը
«Հրապարակն» անդրադարձել է նոր կառավարության ձևավորմանն ու գրել. «Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մասին ասում են, որ նա չի հեռանա, բայց կտեղափոխվի: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը ևս վտանգի տակ է: Էներգետիկայի համար «գլուխ է ջարդում» Վարդան Այվազյանը:
Դեռ բաց է արդարադատության և կրթության նախարարների հարցը: Հատկապես ՀՀԿ երիտգվարդիայի «ճարտասան» Արմեն Աշոտյանի հարցն է առկախված: Աշոտյանը ծառուկյանական թևում անցանկալի անձ է, Արգամիչը նրան ուզում է փոխարինել Աժ կրթության և գիտության հանձնաժողովի ղեկավար Արտակ Դավթյանով»: