28/04/2014 12:20
«Բարսելոնի» խաղացողը կերել է իր վրա տրիբունայից նետված բանանը (Տեսանյութ)
«Բարսելոնի» պաշտպան Դանի Ալվեսը յուրահատուկ ձևով է արձագանքել «Վիլյառեալի» երկրպագուների ռասիստական պահվածքին:
Իսպանիայի ֆուտբոլի առաջնության «Բարսելոնա»-«Վիլյառեալ» խաղի ընթացքում, երբ Ալվեսը անկյունային հարված էր իրականացնում, երկրպագուներից մեկը նրա ուղղությամբ բանան է նետել:
Ալվեսը իրեն չի կորցրել, վերցրել է բանանը, կերել այն և շարունակել խաղը:
Ալվեսին աջակցել է նրա թիմակից Նեյմարը, ով Instagram-ի իր էջում գրառում է կատարել. «Մենք բոլորս կապիկ ենք»: