28/04/2014 11:49
«Հարավկովկասյան երկաթուղին» անդրադարձել է Գյումրու դեպոյի գործադուլին
Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատողների կողմից ապրիլի 25-ին անցկացված մի քանի ժամյա գործադուլի վերաբերյալ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն պարզաբանում է տարածել.
«Այս չթույլատված ակցիայի շրջանակներում աշխատողների նախաձեռնող խումբը պահանջել է աշխատավարձերի բարձրացում: Նրանք պնդում են, որ փետրվար-մարտ ամիսներին նրանց աշխատավարձը կրճատվել է, ինչպես նաև պահանջում են աշխատանքային պայմանների բարելավվմանը:
Առաջին հերթին հարկ ենք համարում նշել, որ 2014 թվականի մարտին Գյումրու լոկոմոտիվային դեպոյի մեքենավարների աշխատավարձերի աճը փետրվարի նկատմամբ կազմել է 51%: Այսպիսով, մեքենավարի աշխատավարձը կազմեց 280 000 դրամ, ինչն իր հերթին 18%-ով գերազանցում է 2013 թվականի մարտի ցուցանիշը:
Միևնույն ժամանակ կարևոր ենք համարում ընդգծել, որ 2014 թվականի առաջին եռամսյակում անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ գրանցվել է աշխատանքի ծավալների անկում 11,5%-ով, ինչը պայմանավորված է բեռնափոխադրումների ծավալների կրճատմամբ: Դա իր հերթին բերեց նման իրավիճակին, երբ Գյումրու երկաթուղային հանգույցի 10 լոկոմոտիվային բրիգադները պահանջված չեն՝ համապատասխան աշխատանքի բացակայության պայմաններում:
Չնայած նման հանգամանքներին՝ Հարավկովկասյան երկաթուղին՝ լինելով սոցիալական ուղղվածություն ունեցող ընկերություն, չի դիմում աշխատողների կրճատման քայլերին, ընտրելով անձնակազմի պահպանման ուղին, և սպասելով ամառային սեզոնին նկատվող փոխադրումների աճին:
Հաշվի առնելով, որ 2013 թվականի և 2014 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով նկատվում է բեռնափոխադրումների հետ կապված աշխատանքի ծավալների կրճատում, Ընկերությունը որոշում է ընդունել կրճատել պարգևավճարները՝ աշխատողների թվի կրճատումից խուսափելու նպատալով: Օրինակ, ՀԿԵ-ի կենտրոնական վարչության անձնակազմին պարգևատումներ չեն վճարվում 2014 թվականի սկզբից:
Իսկ Գյումրու երկաթուղայի հանգույցում մարտ ամսվա արդյունքներով վճարված պարգևները կազմել են՝
• 0%՝ լոկոմոտիվային, վագոնավերանորոգման դեպոյի, ուղեմասի, գծային-կայարանային միավորման ղեկավարների, մասնագետների ու աշխատողների համար,
• 10%՝ լոկոմոտիվների ընթացիկ նորոգման ու տեխսպասարկման հետ կապված անձնակազմի համար,
• 12,5%՝ լոկոմոտիվների տեխսպասարկման կետում, օժանդակ տնտեսությունում, լոկոմոտիվային դեպոյի շահագործման, պահեստավորման արտադրամասում աշխատող անձնակազմի համար,
• 7,5%՝ վագոնավերանորոգման դեպոյի վագոնահավաք, անիվային, օժանդակ կետերի, անիվների վերանորոգման, ավտոմատ միացման արտադրամասերի աշխատողների համար:
Աշխատանքի պայմանների բարելավվման վերաբերյալ հարկ ենք համարում նշել, որ 2013 թվականին ավարտված վերանորոգումից հետո Գյումրու լոկոմոտիվային դեպոն ժամանակակից մեքենաշինական համալիր է հանդիսանում: Շահագործման արտադրամասում ձևավորված են տեխկիկական ուսուցման սենյակներ, որոնք համալրված են անհրաժեշտ դասագրքերով և սարքավորումներով: Այսպիսով, լոկոմոտիվային բրիգադները հնարավորություն ունեն բարձրացնել մասնագիտական գիտելիքներն ու ունակությունները:
Լիովին արդիականացված է բուժզննման կետը, ստեղծված են պայմաններ լոկոմոտիվային բրիգադների յուրաքանչյուր անդամի բժշկական սպասարկման համար:
Կոչ ենք անում Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատողներին տարաբնույթ խնդիրներ ունենալու պարագայում սեփական կարծիքը ղեկավարությանը ներկայացնելու համար դիմել ավելի զուսպ և երկաթուղայիններին ավելի արժանի մեթոդներին: Միայն նման ճանապարհով մենք կարող ենք համատեղ միջոցներով հաղթահարել բոլոր դժվարությունները, որոնք ժամանակավոր բնույթ են կրում»,- ասվում է ՀԿԵ-ի լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Նախորդող հրապարակում՝ Գյումրու դեպոյի աշխատակիցներն առավոտյան գործադուլ էին հայտարարել