28/04/2014 17:06
ՀՀԿ-ն մտահոգված է. Իրավական կազուս՝ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներում
Քիչ առաջ ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովի մոտ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վերաբերում էր ԱԺ հաշվիչ հանձնաժողովի կառուցվածքին, աշխատաքներին:
Խորհրդակցությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն ասաց, որ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի հարցն էր քննարկվում, որն այսօր խնդրահարույց է, քանի որ, ներկայացրեց պատգամավորը, խորհրդարանական չորս ուժերը հրաժարվել են մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին:
««Օրինաց երկիրը» նույնպես հրաժարվել է մասնակցել հաշվիչ հաձնաժողովի աշխատնքներին: Այս դեպքում, երբ խորհրդարանական ուժերը չեն մասնակցում հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին, առաջանում է խնդիր»,- ասաց Ռ. Հակոբյանը:
Պատասխանելով հարցին, թե ՀՀԿ-ն միայնակ է գործելո՞ւ հանձնաժաղովում, Ռ. Հակոբյանն ասաց, որ դա կանոնակարգ 24 հոդվածն է, ներկայում այս պայմաններում իրավական կազուս է առաջանում. «Հիմա մեծամասնությունը պետք է քննարկի, թե ինչ լուծում պետք է տա, մնում է հուսալ, որ լուծումը կլինի ըստ կանոնակարգի»:
Ստացվում է, պատգամավորի խոսքով, որ բացի ՀՀԿ-ից, խորհրդարանական որևէ ուժ այս պահի դրությամբ չի ցանկանում մասնակցել հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին:
Ինչ վերաբերում է ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրված Գալուստ Սահակյանի ընտրության մասնակցությանը, ապա Ռ. Հակոբյանն ասաց, որ հարցն այժմ քննարկում են:
Լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարամազովն իր հերթին ասաց, որ իրենք հավաքվել էին ոչ թե համոզելու, այլ՝ քննարկելու հաշվիչ հանձանաժողովի աշխատանքների հետ կապված մանրամասներ:
«Իմ գործընկերների հետ ես՝ որպես ԱԺ նախագահի պաշտոնակատար, պարտավոր եմ իրականացնել ԱԺ բնականոն աշխատանքները, և պարտավոր եմ հետևել, որ դրանք չխաթարվեն: Հետևաբար՝ մենք կգտնենք ելքեր, որոնք չեն հակասի օրենսդրությանը, ամեն ինչ կանենք օրենքի շրջանակներում»,- ասաց Շարմազանովը:
Նախորդող հրապարակում՝ ԱԺ ոչ իշխանական ուժերը չեն մասնակցի հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին
ԱԺ նախագահի պաշտոնի համար կպայքարի երեք թեկնածու