28/04/2014 15:31
Ֆրիսկեն պատմել է, որ այլևս ցավեր չունի
Երգչուհի Ժաննա Ֆրիսկեի հայրը պատմել է, որ աղջիկը այժմ ավելի լավ է զգում: Երգչուհու հայրը փոխանցել է, որ վերջին հեռախոսային խոսակցության ընթացքում Ժաննան ասել է, որ այլևս ցավեր չունի: Այս մասին հաղորդում է tsn.ua-ն:
«Վերջին զրույցի ժամանակ նրա ձայնը աշխույժ էր: Նա ասաց, որ ավելի լավ է, ցավեր չունի»,-պատմել է Ֆրիսկեի հայրը: Նա նաև հավելել է, որ դուստրն այլևս չի կարդում իրեն վերաբերող լուրերը:
Նշենք, որ Ժաննայի ընկերուհին՝ երգչուհի Օլգա Օրլովան օրերս հայտարարեց, որ Ժաննայի մասին ԶԼՄ-ներում տեղ գտնող լուրերի մեծ մասը չի համապատասխանում իրականությանը:
Հիշեցնենք, որ երգչուհու մոտ ուղեղի քաղցկեղ է հայտնաբերվել: Այս մասին հայտնել էր նրա ամուսինը՝ հայտնի հեռուսահաղորդավար Դմիտրի Շեպելևը: Ֆրիսկեն բուժումը ԱՄՆ-ում: Շաբաթներ առաջ երգչուհին դուրս է գրվել հիվանդանոցից: Եվ այժմ հիվանդանոց գնում է միայն անհրաժեշտ բուժումները ստանալու համար: