29/04/2014 10:51
Մանուել Չառ. «Վլադիմիր Կլիչկո, կռվիր ինձ հետ»
Գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի նախկին թեկնածու Մանուել Չառը հայտարարել է, որ ցանկանում է մենամարտել ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ: Այս մասին տեղեկացնում է «Boxing News 24»-ը:
«Վլադիմիր, ես պատրաստ եմ քեզ հետ մենամարտել երբ ուզես և որտեղ ուզես: Կռվիր իսկական մրցակցի հետ, կռվիր ինձ հետ: Եղբորդ նման մի փախչիր ինձանից: Ես պատրաստ եմ: Ես իսկական մենամարտ ցույց կտամ, քանի որ ուզում եմ հաղթել, ոչ թե շոու կազմակերպել, ինչպես դա անում է 50-ամյա Շենոն Բրիգսը:
Քո մենեջերն ասել է, որ ոչ ոք չի ցանկանա դիտել մեր մրցամարտը: Իսկապե՞ս: Ըստ քեզ մարդիկ ի՞նչ են ցանկանում տեսնել` երեկվա՞, թե՞ այսօրվա բռնցքամարտ: Կռվիր ինձ հետ»,- նշել է Չառը: