29/04/2014 10:25
Ովքե՞ր կլինեն նոր կառավարությունում. Պայքարը դեռ շարունակվում է
Նորանշանակ վարչապետի կաբինետի համալրման համար մնում է 5 նշանակում՝ գյուղատնտեսության նախարար, բնապահպանության նախարար, սպորտի նախարար, էներգետիկայի նախարար, արդարադատության նախարար:
Գյուղնախարարի պաշտոնի համար ըստ «Հայկական Ժամանակի»՝ շրջանառվում է Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի անունը, բնապահպանության նախարարի պաշտոնի համար պայքարը շարունակում է ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, էներգետիկայի նախարարի պաշտոնի համար շրջանառվում է կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի անունը, բայց Արմեն Մովսիսյանը շարունակում է պայքարը:
Արդարադատության նախարարի ամենահավանական թեկնածու դեռ շարունակում է մնալ Հրայր Թովմասյանը, իսկ սպորտի նախարարի պաշտոնակատար Յուրի Վարդանյանը համառորեն պայքարում է պոստը պահպանելու համար, թեև այդ պաշտոնի դեպքում շրջանառվում է ՀԱՕԿ սպորտվարչության պետ Գաբրիել Ղազարյանի անունը: «Այսուհանդերձ, նախարարական նշանակումների հարցում որևէ կանխատեսման դժվար է վստահել, որովհետև սատանան գիտի, թե ինչ է տեղի ունենում իշխանական կուլիսներում»,-հավելել է թերթը: