Ազատականության հայկական սինդրոմը. Ի՞նչ տվեց Հայաստանին բաց երկինքը

29/04/2014 16:00

Ազատականության հայկական սինդրոմը. Ի՞նչ տվեց Հայաստանին բաց երկինքը


2013 թ-ի հունիսի 6-ին կառավարության նիստում ընդունվեց ՀՀ օդային փոխադրումների բնագավառի ազատականացման հայեցակարգը. Բացվեց Հայաստանի երկինքը և այսուհետ այն սահմանափակումները, որոնք դրված էին հատկապես օտարերկյա ավիաընկերությունների թռիչքների, հաճախականությունների վրա, այլևս չեն գործի:

Հայաստանի երկնքի հետազոտությունը վստահվել էր «Մաքքենզի» ընկերության մասնագետներին. ընկերությունը Հայաստանի մրցունակության հիմնադրամի հետ համատեղ երկինքը ուսումնասիրել էին ու պարզել, որ այն պետք է անմիջապես ազատականացվի: Կարող ենք հավելել, որ այս որոշման կայացման գործում քիչ դեր չխաղաց «Արմավիայի» սնանկացումը:

Նշենք, որ Հայաստանի երկնքի վերաբերյալ Հայաստանի քաղաքացիական ավիացիան ուներ դիրքորոշում` Հայաստանը գտնվում է վտանգավոր տարածաշրջանում, կարևոր է ազգային ավիափոխադրողը, հատկապես ճգնաժամային իրավիճակներում թռիչքներ իրականացնելու համար:

Ենթադրվում էր, որ բացելով երկինքը՝ զբոսաշրջությունը կզարգանա, կապահովվեն էժան փոխադրումներ և մեծ շրջանառություն, փոխադրումների գները կնվազեն 10 տոկոսով, իսկ ուղևորափոխադրումների ծավալը կավելանա 20-25 տոկոսով: Խնդրի առնչությամբ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը վստահեցրեց, որ «1 տարվա ընթացքում դրական փոփոխություններն արդեն նկատելի կլինեն»: Իսկ Ազգային մրցունակության հիմնադրամի նախագահ Արման Խաչատուրյանը վստահ էր, որ կստեղծվեն «18-20 հազար բարձր վարձատրվող աշխատատեղ»: Ակնկալվում էր ՀՆԱ-ի աճ $300-400 մլն-ով:

Անցել է 10 ամիս. հետաքրքրվեցինք` իրականացվե՞լ են էկոնոմիկայի նախարարի «դրական փոփոխությունների» և Արման Խաչատուրյանի 18-20 հազար բարձր վարձատրվող աշխատատեղերի տեսլականը:

Մեծ հույսեր

Aysor.am-ը ՀՀ բաց երկնքի քաղաքականությունից հետո, արդյունքների վերաբերյալ մանրամասներ փոխանցեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության փոխադրումների կարգավորման վարչության պետ Հրանտ Միրզոյանից:

Հ. Միրզոյանը հաղորդեց, որ 2013 թ-ի հունիսի Հայաստանի «Բաց երկնքի» հայտարարությունից հետո ավելացել է չորս ավիաընկերություն. 2014 ամառ նավիգացիոն շրջանում թռիչքների հայտն են ներկայացրել արաբական «Էթթիհադ» ընկերությունը` Աբու-Դաբի-Երևան ուղղությամբ. թույլատրվել է շաբաթական 4 չվերթ: Իրանական «Քեշմ էյր» ավիաընկերությունը թռիչքներ է իրականացրել  Թեհրան-Երևան-Թեհրան ուղղությամբ, «Մահան էյրը»՝  Թեհրան-Երևան ուղղությամբ` շաբաթական 4 անգամ, «ԱԿ Բարս» ավիաընկերությունը՝ Կազան-Երևան ուղղությամբ:

Ավիաընկերություններ կան, որոնք ուղղությունն են ավելացրել են, օրինակ՝  «Ուրալյան ավիաուղիներն» ավելացրել է Երևան Մոսկվա ուղղությունը, «ՅՈՒՏ Էյր» ավիաընկերությունն ավելացրել է չվերթների հաճախականությունը:

Երկնքի ազատականացման քաղաքականությունից հետո, ավելացել է դեպի Մոսկվա չվերթների քանակը, սակայն պակասել են ուղղություները, «Ուկրաինական միջազգային ավիաուղիներն» արդեն չեն թռչում դեպի Օդեսա, Կիև, Սիմֆերոպոլ:

Չիրականացավ նաև այն ենթադրությունը, ըստ որի, օտարերկրյա ավիաընկերությունները դեպի Իրան թռնելիս որպես տրանզիտ կօգտագործեն Հայաստանի տարածքը, քանի որ Իրանի վրայից հանվեց օդային էմբարգոն:

«Ավիաընկերությունները՝ որպես այդպիսին, պետք է «Բաց երկնքի» քաղաքականության անցնելուց հետո գային, թռիչքներ կատարեին: Բայց չեն ավելացել, մնացել են հիմնականում այն ավիաընկերությունները, որոնք տրադիցիոն թռել են: Նոր քաղաքականությունը քայլ առ քայլ պետք է կայանա, մեր երկիրը, շուկան պետք է ավիաընկերություններին հետաքրքիր լինի»,- ասաց քաղավիացիայի ներկայացուցիչը:

Հայկական «Ռոբին Հուդը»

ՀՀ գրանցված ավիաընկերություններից ներկայումս միայն «Էյր Արմենիա» ավիաընկերությունն է կատարում Երևանից և դեպի Երևան ուղորափոխադրումներ և հիմնականում՝ դեպի Ռուսաստան:

Հրանտ Միրզոյանը տեղեկացրեց, որ  2014 թ-ի ամառ նավիգացիոն շրջանում քաղավիացիայի կողմից տրվել է նաև Փարիզ, Աթենք, Թեհրան ուղղությամբ թռչելու թույլտվություն:

Նա նշեց, որ ուղղութուններ կային, որոնք տրադիցիոն ավիաընկերությունների համար հետաքրքիր չէին 10 տարի շարունակ, սակայն, օրինակ, երբ «Էյր Արմենիան» Կրասնոդարի ուղղությամբ չվերթեր սկսեց կատարել, մինչ այդ այս ուղղությամբ երբևէ չհետաքրքրված «Աէրոֆլոտը» նույն ուղղության վրա թույլտվության հայտ ներկայացրեց քաղավիացիա: Բացի դրանից, գրեթե բոլոր այն ուղղություններով, որ չվերթներ է իրականացնում «Էյր Արմենիան», «Աէրոֆլոտը» թռիչքներ ունի:

«Էյր Արմնեիային» դեպի Փարիզ թռիչքների թույլտվություն է տրվել շաբաթական 2 չվերթի համար, որից հետո շաբաթական 4 անգամ Փարիզ-Երևան չվերթ իրականացնող «Էյր Ֆրանսը» դիմեց ևս 3 չվերթ կատարելու թույլտվության համար:

Հրանտ Միրզոյանը նշեց, որ «Էյր Ֆրանսին» առաջարկել էին մինչ այդ 4-ի փոխարեն թռչել շաբաթական 7 անգամ, որը մերժվել էր` ասելով, որ այդ մասին կմտածեն 2015-16 թթ ստրատեգիական ծրագրերը կազմելիս, սակայն երբ «Էյր Արմենիան» թույլտվություն ստացավ թռչել Երևան-Փարիզ ուղղությամբ շաբաթական 2 անգամ, «Էյր Ֆրանսը» ևս չվերթերի քանակն ավելացնելու հայտ ներկայացրեց, իսկ թե հայկական ավիաընկերությունն ինչքան կդիմանա մրցակցությանը, ժամանակը ցույց կտա:

Այդպես է նաև Երևան-Կրասնոդար ուղղությունը. «Էյր Արմենիան թռչում է Կրասնոդար. «Յուտէյրը» 4 օր է թռչում, «Էյր Արմենիան» 3 օր` առաջարկելով 50 կգ անվճար բեռ, «Աէրոֆլոտի» մեջ գտնվող «Դոնավիան»` 3 օր. Այս ուղղությամբ տոմսերի գներն էժանացել են. «Եթե վաղը «Էյր Արմենիան» դեպի Կարսնոդար չթռչի, վստահ եմ, որ տոմեսերի գները կբարձրանան. Այս պահին երեք ավիաընկերություններն էլ վնասով են թռչում»: Նույնն է կատարվում նաև դեպի Մոսկվա ուղղությամբ. եթե շուկան բացում ես` գոյատևում է ուժեղագույնը:

Սպասվում էր նաև տոմսերի էժանացում

Ավիատոմսերն էժանացել են այն ուղղություններով, որտեղ հայկական «էյր Արմենիան» չվերթեր ունի: Տոմսերը էժանացել են մինչև 30 տոկոս, իսկ մնացած ուղղություններով կա՛մ չի էժանացել, կա՛մ` 3-ից-7 տոկոս:

Ինչ կատարվեց «ազատ շուկայական օդում»

2014 ամառ նավիգացիոն շրջանում դեպի Հայաստան 34 ընկերություն կթռչի, 2013 թ-ին ամառ նավիգացիոն շրջանում թռիչք են իրականացրել 36 ավիաընկերություններ: Ամառ 2013 թ-ին 58 ուղղություն կար, 2014 թ-ի ամռանն արդեն 51 ուղղություն է: 2013 թ-ի ամռանը 199 չվերթ կար շաբաթական, 2014 ամառ նավիգացիոն շրջանում` 227. այս ընթացքում ավելացել է շաբաթական չվերթերի քանակ:

Հայկական ավիափոխադրող, թե՞ փոխադրողներ

«Խնդրեմ, եկեք, ավիաընկերություններ բացեք, թռեք, մենք էլ կաջակցենք»,- Հրանտ Միրզոյանը դիմեց այն անձանց, ովքեր ցանկանում են կամ մտադիր են կազմավորել հայկական ավիաընկերություն: «Ավիացիոն բիզնեսը ահավոր բարդ բիզնես է, շատ մեծ ռիսկերի հետ է կապված»,- ասաց նա և հավելեց, որ օդանավ նստող ցանկացած քաղաքացի նախ պետք է ապահովության զգացում ունենա, ավիաընկերությունը պետք է միջազգային ընդունված չափանիշներին համապատասխանի:

Դիտարկում` նախկին պետից

ՀՀ Քաղավիացիայի նախկին պետ Շահեն Պետրոսյանը «Բաց երկնքի» քաղաքականությունը համարում է մեծագույն բլեֆ: Բաց այդ, «Բաց երկինքը» ոչ մի օգուտ չի տվել. Նախ ավիացիոն քաղաքականության հետևանքով վերացան հայկական ավիաընկերությունները. Այս գործընթացը սկսվեց 1998 թ-ից, իսկ հիմա օդային շուկան բաժանվել է. «Մեր երկինքը տրամադրել ենք օտարեկրյա ավիաընկերություններին»:

Հայաստանից հեռացել են պատրաստված օդաչուները, իսկ մեկ օդաչու պատրաստելու համար 50-100 հազար դոլար է պետք. «Աստված չանի` մի բան պատահի, պատերազմական իրավիճակում լինենք, օտարերկրյա ինքնաթիռները չեն թռնելու, հիմա էլ կհայտնվենք օդային շրջափակման մեջ»:

Նա գտնում է, որ կառավարությունը միշտ էլ պատասխանատվությունը իր վրայից գցում է, և այժմ Հայաստանը մնացել է օտարների հույսին. «Անձնական շահեր կան, ոչ ոք չի մտածում այս պետության մասին, միայն անձնական շահերի մասին են մտածում»:

Շահեն Պետրոսյանը շեշտեց, որ Կառավարությունը պետք է համարձակություն ունենար և իր վրա վերցներ հայկական ավիաընկերություն ձևավորելու ֆունկցիան, որը նախ կլիներ պետական, հետո կմասնավորեցվեր` փայաբաժիններով: Ներկայումս դաշտում գործող միակ հայկական ուղևորափոխադրող ավիաընկերությունը, ըստ ՔԱԳՎ նախկին ղեկավարի, երկար չի կարող դիմանալ այնպիսի գիգանտ ավիաընկերությունների մրցակցությանը, ինչպիսին են «Աէրոֆլոտը», «Էյր Ֆրանսը», և նա էլ կարժանանա «Արմավիայի» ճակատագրին:

«Մենք պետք է պահպանեինք մեր ավիացիոն պոտենցիալը, ոչ թե ոչնչացնեինք. Հիմա մեզ հպարտանալու մնացել է միայն «Զվարթնոց» օդանավակայանը»,- ասաց Շ. Պետրոսյանը:
 

Հեղինակ՝ Գոհար Ստեփանյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10/01/2025 22:27 «Ինչ- որ մեկի ոչ առողջ գլխում ծագել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպիտի օգտվի օրենքով սահմանված ծառայությունից»․ Բաբայանը ներկայացրեց ձերբակալությունների բուն պատճառը 10/01/2025 22:11 Ցուրտ և տաք օդային հոսանքների շփումից առաջացել է ջրային գոլորշիների խտացում՝ արտահայտվող խիտ մառախուղի տեսքով․ ՀՀ տարբեր բնակավայրերի միջև առաջացել է նաև ջերմաստիճանային զգալի տարբերություն 10/01/2025 21:59 Կեսօրից սկսած՝ ոստիկանությունը «Հայրենիք» կուսակցության շենքի դիմաց «պոստեր» էր տեղակայել, մեզ հետևում էին․ Արսեն Բաբայանը մանրամասներ է հայտնում իր ու ընկերների ձերբակալությունից (Տեսանյութ) 10/01/2025 21:32 Երևանի Հրազդանի կիրճից քրեական ոստիկանություն են տեղափոխել Արթուր Վանեցյանին սպասարկող մեքենան 10/01/2025 21:24 Իշխանությունների թիրախում Արթուր Վանեցյա՞նն է 10/01/2025 21:09 Թրյուդոն Թրամփին կատակով առաջարկել է Կանադան փոխանակել ԱՄՆ նահանգներից մեկնումեկի հետ 10/01/2025 20:49 «Մեզ ձերբակալել էր քրեական ոստիկանության քրեական ենթամշակույթի դեմ պայքարի բաժինը»․ Իրավապաշտպան Արսեն Բաբայան 10/01/2025 20:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ 10/01/2025 20:18 Կիսապաշտպան Հարությունյանը պայմանագիր է կնքել մոսկովյան «Լոկոմոտիվի» հետ 10/01/2025 19:56 Մառախուղը Հայաստանի մարզերում խտացել է 10/01/2025 19:39 Լեզուն՝ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների «հայելի» 10/01/2025 19:23 Զախարովան Զելենսկուն «արյունարբու հրեշ» է անվանել 10/01/2025 19:08 27-ամյա կալանավորը գիշերը կախվել է «Արթիկ» ՔԿՀ-ի բանտախցում 10/01/2025 18:51 Արմեն Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ է հանդիպել 10/01/2025 18:40 Այս պահին ես, որպես փաստաբան, իրականացնում եմ ընկերներիս իրավունքների պաշտպանությունը․ Բաբայան 10/01/2025 18:28 Ոստիկանները, որոնք աբսուրդային կասկածով մարդկանց թեկուզ կարճ ժամանակով ձերբակալում են, պե՞տք է պատասխանատվության ենթարկվեն, թե՞ ոչ․ Մելիքյան (Տեսանյութ) 10/01/2025 18:14 Ոստիկանությունն Արսեն Բաբայանին ազատ է արձակել, ընկերներին՝ ոչ 10/01/2025 18:07 Կալիֆորնիայում հրդեհը մարող ինքնաթիռը բախվել է անօդաչու թռչող սարքին 10/01/2025 17:52 Արսեն Բաբայանին և ընկերներին ձերբակալել են «ապօրինի զենքի կասկածով»․ Անգամ կարիք չեմ տեսնում կարծիք հայտնել, թե ի՜նչ աստիճան աբսուրդային է այդ «կասկածը»․ Մելիքյան 10/01/2025 17:45 Իրավապաշտպան Արսեն Բաբայանին ու նրա ընկերներին ձերբակալել են 10/01/2025 17:32 Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերում մառախուղ է 10/01/2025 17:16 Թվային տեխնոլոգիաների ոլորտում կայացած հայկական ընկերությունը, հնարավոր է, ներդրումներ իրականացնի Աֆրիկայում. հարցազրույց գործարար Աշոտ Ուլիխանյանի հետ 10/01/2025 17:05 Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ զորավարժություններ են անցկացնելու՝ 13 000-ից ավելի զինվորականների մասնակցությամբ 10/01/2025 16:49 Փաշինյանը նախաձեռնել է Հայաստանի համար կործանարար նոր օրակարգ․ Դանիելյան 10/01/2025 16:33 Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը. մոպեդավարը հոսպիտալացվել է 10/01/2025 16:25 2024թ. հունվար-դեկտեմբերին բենզինի գներն աճել են 14.8%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 10/01/2025 16:06 Կարագի գինն աճել է 9.1%-ով, սուրճինը՝ 16.2, բանջարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 9.7% գնաճ. Վիճակագրական կոմիտեն 2024թ․ սպառողական գների ինդեքս է հրապարակել 10/01/2025 15:56 Պեսկովը Լիտվան անվանել է թշնամական երկիր՝ տարածքային հավակնություններով 10/01/2025 15:47 Ինքնավթարի հետևանքով 68-ամյա Սուսանը տեղում մահացել է 10/01/2025 15:43 Սանկտ Պետերբուրգում շտապ հոսպիտալացվել է Միխայիլ Բոյարսկին 10/01/2025 15:39 Տեղեկությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է 10/01/2025 15:35 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Արարատ Միրզոյան 10/01/2025 15:28 ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հայտարարություններով Հայաստանն այս պահին մանիպուլացնում է տնտեսական դաշտում. Սուրեն Պարսյան 10/01/2025 15:13 Այս պահին թե՛ դատական, թե՛ իրավական փաստ կամ հիմք չկա՝ Ամուլսարի շահագործման գործընթացը կասեցնելու. Սիմիդյան 10/01/2025 15:03 Ռուբեն Ռուբինյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 10/01/2025 14:56 Քրեակատարողական ծառայության պետը ՄԻՊ-ին ներկայացրել է «Արմավիր» ՔԿՀ-ում առկա խնդիրները 10/01/2025 14:54 Մի քիչ հստակ ասեմ՝ ինձ գործից չեն հանում, ժողովո՛ւրդ. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:48 Արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ կառավարության ղեկավարին. բացառում եմ, որ Փաշինյանը մայրաքաղաքի տրանսպորտի կտրուկ թանկացման վերաբերյալ կարծիք չունենա. Մարության 10/01/2025 14:44 Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Պեսկով 10/01/2025 14:38 Այո՛, նպատակ ունեինք 2024-ին մեծացնել անտառտնկման մակերեսը, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չկարողացանք. Նախարար 10/01/2025 14:33 Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը 10/01/2025 14:28 Հայաստանը շարունակելու է իր աջակցությունը Լիբանանում, մասնավորապես ՅՈՒՆԻՖԻԼ-ի շրջանակներում հայկական խաղաղապահ զորախմբի գործուն մասնակցությամբ. Փաշինյան 10/01/2025 14:21 Հայկ Սարգսյանի ու Հայկ Ղալումյանի միջև քաշքշուկ չի եղել, հանդիպումից հետո խոսել են, մարդիկ այլ տպավորություն են ստացել. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:10 Մենք արձանագրում ենք՝ Փաշինյանը նպաստում է խաղաղության գործընթացում դրական առաջընթացին. Թուրքիայի ԱԳ նախարար 10/01/2025 13:55 Խորեն Հովհաննիսյանն այսօր նշում է ծննդյան 70-րդ տարեդարձը 10/01/2025 13:51 ՀՀ-ն և Ադրբեջանը մշտական համաձայնագիր պետք է ստորագրեն․ Թուրքիայի ԱԳ նախարար 10/01/2025 13:46 Պաշտոնական Անկարան կարծում է, որ Բաքուն և Երևանը կհամաձայնեցնեն խաղաղության համաձայնագրի մնացած կետերը 10/01/2025 13:41 ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը 10/01/2025 13:36 Լոս Անջելեսի Քենեթի հրդեհի բռնկման մեջ կասկածվողին ձերբակալել են 10/01/2025 13:24 Ոստիկանություն դիմած անձը հայտնել է, որ զարդատուփից անհետացել են 2,5 մլն դրամի համարժեք ոսկյա զարդեր 10/01/2025 13:21 Գործող իշխանությունն անընդհատ փորձում է տակնուվրա անել որոշ սկզբունքներ. Մինասյան (Տեսանյութ) 10/01/2025 13:09 Ճաշակին համապատասխան՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ պետք է օրհներգի տողերը փոխեն. Գեղամ Մանուկյան (Տեսանյութ) 10/01/2025 12:52 Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ են դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Կիրակոսյան (Տեսանյութ) 10/01/2025 12:48 Մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել Ջալալ Հարությունյանին, փաստաբանը, սակայն, պնդում է՝ դատարանում ապացուցվել է ՊԲ նախկին հրամանատարի անմեղությունը 10/01/2025 12:44 Շիրակում բախվել են «Howo» բեռնատարն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 5 տուժած 10/01/2025 12:36 Ալիևի հասցեին հնչեցված վիրավորական արտահայտությունների համար Բաքուն բողոք է հղել Մոսկվային 10/01/2025 12:25 Դոլարի առքի միջին գինը 393 դրամ է. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում 10/01/2025 12:23 Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին Nissan-ը հայտնվել է ձորակում. հինգ վիրավոր կա 10/01/2025 12:20 Wejhatt թերթը Հայաստանը նկարագրել է որպես արկածների և ճանապարհորդությունների նոր զբոսաշրջային վայր 10/01/2025 12:18 Ողջունում եմ Հայաստանի կառավարության որոշումը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ. ԵԽ պատգամավոր 10/01/2025 12:12 Աշխատաժամանակի տևողության կրճատումը «աշխատանք և ընտանիք» հավասարակշռությանն է միտված. ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ 10/01/2025 11:59 Այս տարի ավելի շատ մարդ է Նոր տարին անցկացրել Հայաստանից դուրս, Փաշինյանը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում․ Առաքելյան 10/01/2025 11:46 Ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին 10/01/2025 11:41 Աշխատաժամանակի կրճատումը նաև բիզնեսի շահից է բխում. փոխնախարար 10/01/2025 11:30 ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները 10/01/2025 11:26 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 5 ՃՏՊ․ 1 մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել 10/01/2025 11:20 «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել (Տեսանյութ) 10/01/2025 11:15 Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից 10/01/2025 11:09 Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 10-ի 10/01/2025 11:04 Ալիևի ելույթից հետո մենք ապրում ենք նոր պայմաններում, պետք չի ձևեր թափել. Վահե Հովհաննիսյան 10/01/2025 10:57 43 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում 10/01/2025 10:40 Գևորգ Պապոյանն այցելել է Եղիպատրուշ 10/01/2025 10:33 Լոս Անջելեսում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի 10/01/2025 10:30 Փաշինյանը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 10/01/2025 10:28 Փետրվարի 1-ից ներգաղթային վիզայի բոլոր հարցազրույցները կանցկացվեն կեսօրին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն 10/01/2025 10:20 Վլադիմիր Վարդանյանն ու Արարատ Միրզոյանը կասկածվում են Ցեղասպանության գրադարանից գրքեր գողանալու մեջ․ Դեմոյան 10/01/2025 10:13 Տիգրան Ավինյանը հանդիպել է «Հաղթանակ» թաղամասի բնակիչների հետ 10/01/2025 09:53 ԵԱՏՄ-ից ՀՀ-ի հեռացումը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական լուրջ խնդիրներ է պարունակում և ուղիղ կապվածություն ունի ՀՀ անվտանգության հետ 10/01/2025 09:39 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում 10/01/2025 09:34 Թրամփը հայտարարել է Պուտինի հետ հանդիպման մասին 10/01/2025 09:24 Լարսը բաց է 10/01/2025 09:21 Աբովյանի և Թումանյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է 10/01/2025 09:09 «Փաստ». Ինչ նոր պաշտոնանկություններ են սպասվում առաջիկայում, ովքեր են լքելու պաշտոնները 10/01/2025 09:07 «Ժողովուրդ». ՄԻԵԴ-ը Աննա Դանիբեկյանի գործը կքննի առաջնահերթության կարգով 10/01/2025 09:05 «Փաստ». Ասֆալտի հարցում էլ են այս իշխանությունները ձախողվել 10/01/2025 09:03 «Ժողովուրդ». Ովքեր ներկա չեն եղել Ալեն Սիմոնյանի ծննդյան խնջույքին 10/01/2025 08:56 2025թ. առաջին վեց օրերի տվյալներով 2024-ի նույն օրերի համեմատ օդային տրանսպորտով ՀՀ ժամանած ուղեւորների թիվն աճել է 19.8 տոկոսով․ Փաշինյան 10/01/2025 08:52 «Ժողովուրդ». 218 հազար անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձանց աշխատավարձից կփոխանցվի վարկի մարմանը 09/01/2025 22:20 Ռուսաստանը համարում է, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելով՝ Հայաստանը դադարեցնում է մասնակցությունը ԵԱՏՄ-ին․ «Մեր տնտեսական քաղաքականությունը Հայաստանի հետ կառուցելու ենք՝ այս հանգամանքից ելնելով» 09/01/2025 21:59 «Վշտացած ենք Կալիֆորնիայում հրդեհների մասին լուրերից»․ ԱԳՆ 09/01/2025 21:49 57-ամյա տղամարդու տան խուզարկությամբ ափիոնի փաթեթներ են հայտնաբերվել 09/01/2025 21:30 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն հավաքագրել է 90,990,000 դրամ․ Քաղաքապետարանի մամուլի խոսնակ 09/01/2025 21:10 Արթուր Գրիգորյանն այլևս հանդես չի գա «Արարատի» կազմում 09/01/2025 20:52 Մասկն առաջարկում է մտածել՝ իմաստ կունենա՞ մարդու կյանքը արհեստական բանականության դարաշրջանում 09/01/2025 20:34 «ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն անհամատեղելի են»․ Ռուսաստանի փոխվարչապետը Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը համեմատել է «Տիտանիկով» նավարկելու տոմս գնելու հետ 09/01/2025 20:13 «Մենք տեր ենք մեր հայրենակիցներին, Բաքվի ճնշումը չի կարող սասանել մեր աջակցությունը․ Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ»․ Բագրատ Սրբազանի կոչը՝ զորակցել Բաքվում ապօրինաբար պահվող գերիներին 09/01/2025 19:59 ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ խոսնակ 09/01/2025 19:47 Մառախուղը տարածվել է դեպի Շիրակ ու Կոտայք 09/01/2025 19:30 Ծեծկռտուք ու դանակահարություն՝ անչափահասների մասնակցությամբ․ Բժիշկները պայքարում են 16-ամյա պատանու կյանքի համար 09/01/2025 19:14 Սիբիրյան խոց. առաջացման պատճառները

Տվյալ բաժնի վերջին նյութերը