29/04/2014 13:53
Վարդան Պետրոսյանն այսօր հիվանդանոցից տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ
Այսօր դերասան Վարդան Պետրոսյանը կտեղափոխվի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վ. Պետրոսյանի փասատաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Նշենք, որ Վ. Պետրոսյանը մինչև այժմ գտնվում էր դատապարտյալների հիվանդանոցում:
«Վ. Պետրոսյանը դեռևս հետվիրահատական բուժում էր ստանում, և մենք ստացել էին Ֆրանսիայից նրա բժշկի գրությունը, թե հատկապես ինչ բուժում նա պետք է ստանա, սակայն այսօր նրան տեղափոխեցին կալանավայր»,-ասաց նա:
Ն. Բաղդասարյանը նշեց, որ Վ. Պետրոսյանը ընդհանրապես ապօրինի կերպով է կալանավորվել և ավելի վաղ ինքը միջնորդություն է ներկայացրել նրա խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, իսկ դատապարտյալների հիվանդանոցից տեղափոխելու որոշման հիմքերին ինքը դեռևս ծանոթ չէ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Եղվարդ-Երևան ճանապարհին: Բախվել էին Վարդան Պետրոսյանի վարած BMW մակնիշի և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներից երկուսը՝ Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին:
Նախորդող հրապարակում՝ Վարդան Պետրոսյանի գործ. Կեղծ ընթերականով գործերը ընդունված պրակտիկա են
Վարդան Պետրոսյանի գործ. Դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը
Վարդան Պետրոսյանի փաստաբանը 500 հազար դրամ գրավ է առաջարկում