30/04/2014 13:13
Արտեմ Ասատրյան. Պարտադիր կուտակայինով փոխանցվել է շուրջ 3 մլրդ դրամ
Ազգային Ժողովն այսօր շարունակեց քննարկել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարից հետաքրքրվեց` ինչպե՞ս են պարտադիր վճարումները կատարած քաղաքացիները հետ ստանալու իրենց վճարումները, արդյոք կառավարությունն ունի մշակած այդ մեխանիզմները:
«Այդ լուծումները տեսնում ենք ամբողջական փաթեթի շրջանակում և այս փուլում չենք ուզում քննարկել այդ մեխանիզմները, որոնք շաղկապված են լինելու այդ փաթեթին»,- ի պատասխան ասաց Արտեմ Ասատրյանը:
Արձագանքման ժամանակ Թ.Պողոսյանը հարցրեց կարո՞ղ է հրապարակել տվյալներ, թե ինչքա՞ն գումար է հավաքվել մինչ օրս պարտադիր համակարգով: Նախարարն արձագանքեց, որ կոնկրետ թիվը նշել չի կարող, բայց «եթե չեմ սխալվում` խոսքը շուրջ 3 մլրդ դրամի փոխանցման մասին է»: