30/04/2014 12:53
«Հարսնաքարի» գործով դատավճռի հրապարակման ժամանակ միջադեպի առթիվ՝ քրգործ
«Հարսնաքարի» գործով դատավճռի հրապարակումից հետո դատարանում կիատարված միջադեպի առթիվ ապրիլի 22-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 1-ին մասի (Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է դատաքննության մասնակիցներին վիրավորելով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով) հատկանիշներով: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը:
Նրա խոսքով՝ քրեական գործի շրջանակներում որևէ մեկին դեռևս մեղադրանք չի առաջադրվել:
Հիշեցնենք, որ մարտի 25-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվել է «Հարսնաքարի» գործով դատավճիռը:
Դատարանը Գարիկ Մարգարյանին, Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին և Նորայր Հայրապետյանին դատապարտել է 12-ական տարվա ազատազրկման և 100 հազարական դրամ տուգանքի:
Վճռի հրապարակումից հետո դատարանում իրարանցում է սկսվել: Ամբաստանյալների հարազատները սկսել են հայհոյել դատարանին ու լրագրողներին, նրանցից մի քանիսը հեռացվել են դահլիճից:
Նախորդող հրապարակում՝ «Հարսնաքարի գործ». Եթե արդար դատավարություն չլինի, կինքնահրկիզվենք
«Հարսնաքարի գործով» մեղադրյալները դատապարտվեցին 12 տարի ազատազրկման
«Հարսնաքարի» գործով դատապարտյալի մայր. «Էթանք էս անարդար երկրից հրաժարվենք»