01/05/2014 16:25
«Եվրատեսիլ 2014» ազգային ժյուրի կազմը հայտնի է
Այս տարի առաջին անգամ գաղտնազերծվել է «Եվրատեսիլ 2014» միջազգային երգի մրցույթին մասնակցող երկրների ազգային ժյուրիի անդամների անունները: Այս մասին հայտնում է eurovision.tv-ն։
Յուրաքանչյուր երկրի ազգային ժյուրիում ներառված է 5 մարդ։ Հայաստանի ժյուրիի կազմում ընդգրկված են երգահան, հեռուստահաղորդավար Ավետ Բարսեղյանը, հայտնի երգչուհիներ Ինգա, Անուշ Արշակյանները, քանդակագործ, նկարիչ Արման Դավթյանը ու ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ասատուր Ասատրյանը։
Մրցույթի կիսաեզրափակիչ փուլն այս տարի կկայանա մայիսի 6-ին և 8-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 10-ին: Արամ MP3-ն Եվրատեսիլում կատարելու է «Not Alone» երգը, որը YouTube-ում դիտումների քանակով առաջատարներից է:
Նախորդող հրապարակում՝ Արամ MP3-ն Կոպենհանգենում է. Ամեն տեղ 1–ին համարով (Լուսանկարներ)
«Եվրատեսիլ 2014»-ի Ադրբեջանի երգում հայկական դուդուկ է հնչում (Տեսանյութ)
«Եվրատեսիլ-2014» մրցույթում Արամ MP3-ն կներկայացնի «Not Alone» երգը