02/05/2014 12:33
Մսամթերքի գները տատանվում են
2014թ. ապրիլին 2013 թ. ապրիլի համեմատ մսամթերքի գները նվազել են 1.7%-ով, իսկ 2014 թ. մարտի համեմատ գրանցվել է գների հարաբերականորեն կայուն մակարդակ: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:
2014թ. ապրիլին մարտի համեմատ ոչխարի մսի գինն աճել է 0.3%-ով, հավի բդինը` 0.3%-ով, խոզապուխտինը` 0.3%-ով, տավարի մսի պահածոյինը` 0.5%-ով, կիսաապխտած երշիկինը` 0.7%-ով, բարձր տեսակի ապխտած երշիկինը` 1.0%-ով, խոզի մսինը` 3.4%-ով:
Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է այլ մսեղենի (խաշի պարագաներ)` 2.0%, թռչնամսի` 1.2%, պելմենիի` 0.4%, տավարի մսի` 0.3%, աղացած մսի` 0.2%, տավարի փափկամսի` 0.2% գնանկում:
Հանրապետության դիտարկված 7 քաղաքներում 2014 թ. ապրիլին մարտի համեմատ մսամթերքի գներն աճել են 0.3-1.3%-ով, իսկ 4-ում գրանցվել Է 0.3-0.1% գնանկում: Մայրաքաղաքում մսամթերքի գները նվազել են 0.3%-ով: