02/05/2014 09:05
«Ժառանգականները» պահանջել են դադարեցնել ԲՀԿ-ի հետ համագործակցությունը
«Իրավունքը» «Բամբասանք» խորագրի ներքո գրել է. «Ըստ «Ժառանգությունը» մոտ կանգնած աղբյուրների` Րաֆֆի Հովհաննիսյանը շտապել է քննադատաբար արտահայտվել «քառյակի» հեռանկարների մասին և ակնարկներ անել ԲՀԿ-ի հասցեին այն բանից հետո, երբ «Ժառանգության» հատկապես երիտասարդական թևում իրավիճակը կտրուկ լարվեց:
Այն բանից հետո, երբ ակնհայտ դարձավ, որ ԲՀԿ-ականները քվեարկել են Գալուստ Սահակյանի օգտին, բազմաթիվ «Ժառանգականներ» և, հատկապես, երիտասարդ ակտիվիստները վրդովվել են և պահանջել դադարեցնել ամեն համագործակցություն ԲՀԿ-ի հետ, հակառակ դեպքում սպառնալով կուսակցությունից դուրս գալու դիմում գրել»: