02/05/2014 09:21
«Այս պահին կոռեկտ չէ իմ կողմից գնահատականներ տալը». Նորանշանակ նախարար
Ինչպես հայտնի է, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Երվանդ Զախարյանն ազատվել է կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնից և նշանակվել էներգետիկայի և բնական պաշարների նախարար: «Իրավունքը» փորձել է հետաքրքրվել, թե ինչ էական փոփոխություններ է նկատել այս տարիներին էներգետիկայի ոլորտում և ինչ ծրագրերով է նա փորձելու առաջնորդվել:
Զախարյանը թերթի հետ զրույցում նշել է. որ այս պահին կոռեկտ չի համարում գնահատականներ տալ ոլորտի աշխատանքներին. «Դեռ մի քանի ժամ է, ինչ նշանակվել եմ, էներգետիկայի նախարար: Թող մի որոշ ժամանակ անցնի, նոր գնահատականներ կտամ, այս պահին կոռեկտ չէ իմ կողմից գնահատականներ տալ»: