06/05/2014 09:30
ՀՀԿ-ում կադրային ճգնաժամը շարունակվում է
ՀՀԿ-ում խառն են, խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի ԱԺ նախագահ դառնալուց հետո ֆրակցիայի և ղեկավարի պաշտոններն անտեր են մնացել: …Գրիգորիչը չի ցանկանում համատեղել խոսնակի և ֆրակցիայի ղեկավարի պաշտոնները և ուզում է առաջ բրդել իր մտերիմ Վահրամ Բաղդասարյանին:
«Սակայն այս պաշտոնը զբաղեցնող անձը պետք է կարողանա լեզու գտնել ոչ միայն կուսակիցների, այլև մյուս խմբակցությունների հետ: Իսկ Բաղդասարյանը խնդիրներ ունի բազում ՀՀԿ-ականների հետ և ոչ բարիդրացիական հարաբերություններ: ՀՀԿ-ից հայտնել են, որ մյուս «հարմար թեկնածուներ» Սամվել Նիկոյանն ու Գագիկ Մինասյանն էլ իրենք ցանկություն չունեն»,-գրել է «Հրապարակը»: