06/05/2014 12:20
28-ամյա երիտասարդը հարվածել է երեխայի գլխին ու գողացել հեռախոսը (Տեսանյութ)
Ապրիլի 19-ին ոստիկնության Մալաթիայի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ որդուց խլել են հեռախոսն ու անհետացել: Տուժողն անչափահաս էր: Օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կողոպուտը կատարել է Երևանի բնակիչ 28-ամյա Սուրեն Միրզոյանն, ով ապրիլի 28 ին բերման է ենթարկվել ոստիկանության բաժին:
Սուրենը շենքերից մեկի վերելակի մոտ հարվածել էր տղայի գլխին, խլել հեռախոսն ու փախել:
Հարցաքննության ժամանակ Սուրենը չի հերքել եղելությունը, սակայն կատարվածի վերաբերյալ մանրամասներն է ներկայացրել սեփական վարկածը. ոչ թե խփել է անչափահասի գլխին ու հեռախոսը հափշտակել, այլ վերցրել է այն ու հեռացել: